«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մի՛ քանդեք իմ սուրբ քաղաքը». բաց նամակ

Արխիվ 16-20

Էջմիածին քաղաքի բնակիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ բաց նամակ է հղել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Այսօր ինձ համար մի ծանր օր էր, որովհետեւ իբրեւ էջմիածնեցի, սուրբ, վեհ, ներկայանալի մի քաղաքի պարզ, բայց, միեւնույն ժամանակ, իրավունքով ու հավատքով հարուստ քաղաքացի գնացել էի Մայր Աթոռ: Նախկինում Մայր Աթոռ գնում էինք միայն մոմ վառելու կամ մի փոքրիկ աղոթք բարձրացնելու, բայց հիմա Մայր Աթոռը մի բաց թանգարան է հիշեցնում՝ խնամված, պահպանված, սիրված ու փայփայված մեր Էջմիածնեցիներիս կողմից: Մենք լավ գիտենք, որ Էջմիածնին Մայր Աթոռի գոյությունը ոչ միայն իրական քաղաքի պատկեր է տալիս, այլ նաեւ ներկայանալի է դարձնում ամբողջ աշխարհի համար, իր հնամենի կոթողներով եւ հատկապես Մայր Տաճարով: Եթե անգամ կույր լինես չես կարող չնկատել, որքան ներկայանալի է Մայր Աթոռը, ինչպե՞ս են Էջմիածնեցիները մեծ հպարտությամբ խոսում նրա մասին, իրենց երեխաներին ուղորդում այնտեղ, որպես խաղաղության օթյակ: Սա մենք ամեն օր ենք զգում եւ հասկանում ենք, թե Մայր Աթոռի ամենօրյա զարգացումը ինչպես է հարստացնում այս Սուրբ քաղաքը: Անվիճելի է, որ մի բուռ հողից Հայոց Կաթողիկոսը այն դարձրեց մի մեծ, վիթխարի անպատմելի զարդ մեր Սուրբ քաղաքում:

   Այս ապրումներով խաղաղված՝ այսօր դուրս եմ գալիս Մայր Աթոռից ու մի այլանդակ, մի անպատմելի ու զարհուրելի տեսարան, հավաքվել են ոմն մարդիկ փնթի, անխնամ, թե իրենց խոսքի, թե իրենց լկտի կեցվածքի մեջ ու ուզում են այդ մի կտոր սրբությունը հողին հավասարեցնել, ուզում են մեր մեջ կոտրել այն, ինչ տեսնում ենք ամեն օր: Սիրելի մեր բանաստեղծը ասում է՝ «գործն է անմահ», իսկ մենք ի՞նչ ենք տեսնում, ոմանց, որոնք բամբասելով՝ ցեխ են շպրտում իմ սրբությունների վրա: Ես լցվեցի բարկությամբ ուզում էի ասել՝ հե՜յ, ցուցարար կոչվածներ, դուք էջմիածնեցի չեք, դուք չգիտեք այս սուրբ հողը ինչպիսի նահատակներ է իր մեջ կրում, ինչպիսի որբերի է ծնող դառնում, դուք չգիտեք ինչ մեծ խնամքով են մարդիկ պահպանում այն, կրթվում ու սովորում այստեղ, ապրում ու արարում: Այլայլված հոգեւորականների աչքերում տեսա մեկ բան, որ իրենք զոհ են գնում ինչ որ մարդկանց բամբասող, զազրախոսություններին, ուզեցի ելենել եւ նրանց հարվածել, ասել, որ եթե օրենքը թույլ չի տալիս, ապա իմ եւ իմ քաղաքացիների արժանապատվությունը թույլատրում է նրանց ծեծելով հեռացնել այն հրապարակից, որտեղ կանգնած է մեծն Կոմիտասի արձանը:

   Դուք` բամբասող սրբեր, դուք ի՞նչ եք արել իմ քաղաքի համար, մի քար մի ծառ տնկե՞լ եք, մի կարոտյալի կերակրե՞լ եք, ձեզ կարգազուրկ են արել, որովհետեւ կորցրել եք շնորհը սիրելու եւ ձեռք եք բերել ատելություն ու թշնամանք սերմանելու ցավալի արատը: Խոսատնում եմ ձեզ հաջորդիվս՝ ես եւ իմ քաղաքի բնակիչները՝ ձեզ ծեծելով կհեռացնենք մեր սուրբ քաղաքից, սա սպառնալիք չէ, սա պարզապես տեղեկություն է: Հետաքրքիր էր, որ  հրապարակից այս կողմ կանգնած էր դատարկ խոսողները ու բամբասողները, իսկ հաջորդ կողմում, որտեղ մայր Աթոռն է կանգնած է մարդու 19 տարվա կատարած գործը վեհ ու աչքին զառնող գործը: Մի՛ քանդեք իմ սուրբ քաղաքը այն արյունի ու դառնության վրա է կերտած, այն խնամքի ու սիրո վրա է կառուցած, որը ամեն օր փայփայվում է հենց իմ Կաթողիկոսի կողմից», - ասված է նամակում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան