Ֆրանսիայում Էրդողանին համեմատել են Թալեաթի հետ

Արխիվ 16-20

Մեկ տարի առաջ Ֆրանսիայի երկրորդ մայրաքաղաք Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ` Վալոն դե Մոնտեբելլո եւ Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը անվանակոչվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անունով:

Թեհլերյանը, որը 1921 թվականին մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային: Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին եւ ձերբակալվել: Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել: Հենց այս ամսաթիվն էր առիթ հանդիսացել, որ Մարսելում նրա անունը կրող հրապարակն օրերս մարդաշատ լինի: Թեպետ, գերմանական դատարանը նրան արդարացրեց 1921 թվականի հունիսի 2-ին, սակայն, որոշում է կայացվել այսուհետ  հունիս ամսին տոնել Սողոմոնի արդարացման տարեդարձը: Այն այս տարի ազդարարվեց հուշաքարի բացումով:

Մարսելի Խ. Աբովյանի անվան հայկական դպրոցի նախագահ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց. «Տոնը նշելու կարեւորությունը շատ մեծ էր, մենք չէինք ուզում, որ տոնը լիներ իր սպանության օրը, այլ ընդհակառակը` գերմանական դատարանի` Սողոմոնի արդարացման օրը, որով գերմանական կառավարությունը, Թալեաթի հանցավորությունը ճանաչելով, դատապարտեց հանրության դեմ կատարած ամենամեծ հանցագործություն իրականցնողին»:

Հուշաքարի բացմանը հաջորդել են մի շարք ելույթներ, որում ընդգծվել է հայ վրիժառուի` հայի տեսակը, ուր շեշտվեց, որ պատահական չէր, երբ նրա աջը համբուրելու են գնացել աշխարհի բոլոր ծայրերից հայեր:

Ելույթներով հադես են եկել Մարսելի 6- 8-րդ թաղամասի ղեկավար ԻՎ ՄՈՐԵՆԸ, ով շեշտել է. «Այս հրապարակը Մարսելի հայ համայնքի դերի կարեւորության ճանաչումն է: Այս կերպ նաեւ ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիեւին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է»:

Իսկ Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ ՕՐՈՐ ԲՐՈՒՆԱՆ իր ճառում դատապարտել է այն հանգամանքը, որ մինչեւ այսօր դեռ գոյություն ունեն Թալեաթի ու Էնվերի անունները կրող պողոտաներ, այգիներ: Ըստ նրա` այսօր նման բան անհնարին է պատկերացնել, ասենք, Գերմանիայում` Հիտլերի, Գեբելսի կամ նմանատիպ անձանց անուններով հրապարակներ:

Հայ վրիժառուի արդարացման տարեդարձին հնչած ելույթներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատվել է Թալեաթի հետ, ու շեշտվել, որ Էրդողանը նույն ճանապարհն է բռնել, ինչ 20-րդ դարի սկզբում երիտթուրքերի կառավարությունը` փոքրամասնություններին վերացնելով, բանտարկելով, խոսքի, լեզվի ու ձայնի ազատությունից զրկելով: Հատկապես թուրքական կառավարությունն իրենով անելով ու երկիրը տանելով դեպի ծայրահեղական քաղաքականության: Հատկանշական է, որ մատնանշվել է նաեւ Թուրքիայում ներկա հիվանդ դեմոկրատիան:

Ի դեպ, Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անունը կրող հրապարակը համարվում է բացառիկ, քանի որ, ինչպես հնչել է ելույթներում` հուշարձաններ կան Ֆրեզնոյում, Թալինի շրջանում, ինչպես նաեւ Երեւանում, սակայն աշխարհում չկա Սողոմոն Թեհլերյանի անունը կրող հրապարակ, ուստի` դեռեւս այն համարվում է միակն աշխարհում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում