Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի ու Լոռու փոխմարզպետներ է նշանակել
Արխիվ 16-20Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։
Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումների համաձայն՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը։
Վարչապետի ստորագրած մյուս որոշումով՝ Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

