«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լիլիթի «Օրագիրը» հանձնվեց ունկնդիրների դատին

Արխիվ 16-20

Երգի պետական թատրոնում կայացավ ԼԻԼԻԹ ՄՌԱՎՅԱՆԻ «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա համերգային երեկոն: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր եւ, կարծես, իր օրագիրը լինի:

Նշենք, որ ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը, որպես իր ամենասիրելի երգեր, առանձնացրեց «Մայրիկը» եւ «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս եւ ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»:   

  

Ի դեպ, Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից եւ առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014թ-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում՝ “Armenian Music Awards” ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:    

Նա մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», «Звездопад талантов», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», «Международная ОЛИМПИАДА искусств» եւ այլ միջազգային մրցույթների ու զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի:

Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն անկեղծացավ. «Քանի որ մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության եւ մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարեւոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:     

Պարզեցինք նաեւ, որ Լիլիթը  բացի երգելուց, իր ուժերը փորձել է նաեւ դերասանական ոլորտում՝ նկարահանվելով ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում, ինչպես նաեւ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:       

Անդրադառնալով իր տեսահոլովակներին՝ Լիլիթ Մռավյանն ասաց, որ նկարահանել է երեք տեսահոլովակ՝  «Լիլի», «Տիեզերական արագություններ» եւ «Բարի լույս», որոնցից վերջինը՝ Հայաստանում:

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ հավելեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում, որպեսզի հանդես գա նաեւ որպես հաղորդավար. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, որն ինձ առաջարկեց վարել ATV «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը եւ սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին ու պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»:

Իսկ վերջում Լիլիթը խոստացավ, որ ստեղծագործական անակնկալները դեռ առջեւում են, քանի որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակներ: Ավելին՝ քանի որ Լիլիթը նվագում է  ջութակ, դաշնամուր եւ տիրապետում հարվածային գործքիներից թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր ԱԴԵԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ չբացառեց, որ ապագայում հնարավոր է հանդիսատեսը Լիլիթին բացահայտի նաեւ՝ որպես երաժշտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան