Այս տարի Բուհ-եր դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ
Արխիվ 16-20«Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:
1) ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից:
2) Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդների թիվը եղել է 290՝ նախորդ տարվա նույն ժամանակի դիմորդների թվից 70-ով պակաս:
3) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջին փուլի համար ունեցել է 616 դիմորդ՝ նախորդ տարվա մոտ 1000-ի համեմատ:
4) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդների թիվը եղել է 462՝ նախորդ տարվա 966-ի համեմատ:
5) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի ունի 503 դիմորդ:

