Չեմ կարծում, որ Նեյմարը «Բարսելոնա»-ից հեռացավ գումարի համար. Սուարես
Արխիվ 16-20«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ խոսել է իր նախկին թիմակից Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության մասին:
«Ես և Մեսսին զրուցել ենք նրա հետ: Նեյմարը մեզ հարցրեց, թե ինչ ենք մտածում այդ հարցի շուրջ: Նա ցանկանում էր լսել նաև մեր կարծիքը: Նա երկար ժամանակ էր ակումբում և կարելի է ասել ամեն բան ուներ: Չեմ կարծում, որ նա «Բարսելոնա»-ից հեռացավ գումարի համար: Նա մեծ նպատակներ ունի, որոնց ցանկանում է հասնել ՊՍԺ-ի կազմում»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Kicker-ը:

