Հայաստանը կարող է դառնալ ուժեղ և լավ գործընկեր Եվրասիական տարածքում. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Россия 24-ին

Արխիվ 16-20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Россия 24 հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին և նշել է, որ բավարար չէ համարում դրանց ներկայիս մակարդակը և զարգացման նոր հնարավորություններ է տեսնում:

«Ես այնքան էլ բավարարված չեմ մեր հարաբերություններից, որովհետև իմ պատկերացմամբ՝ մենք կարող էինք ունենալ շատ ավելի խորը և լայն հարաբերություններ»,- ասել է նա՝ նշելով, որ մասնավորապես բավարարված չէ Ռուսաստանում Հայաստանի ներկայացվածության առնչությամբ:

«Մեր մշակութային և կրթական ներկայացվածությունն ինձ չի բավարարում: Ես շատ եմ ճանապարհորդում Ռուսաստանում, համայնքը հսկայական է, բայց ներկայության որակ չկա: Ես նաև կցանկանայի Հայաստանի տարածքում տեսնել Ռուսաստանի ավելի որակյալ և խորը ներկայություն՝ մշակութային առումով, լինի դա թատրոն, կինո, արվեստ, թե գրականություն»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

 



Հայաստանի նախագահը նշել է, որ տնտեսական առումով հարաբերությունների խորությունը նույնպես բավարար չէ, և այդտեղ էլ կարելի է է՛լ ավելի ընդլայնել փոխգործակցությունը:

«Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տարածքի երկրների իրական գործընկեր որոշակի ոլորտներում, օրինակ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտում: Մեզ մոտ շատ արագ տեմպերով զարգանում են IT տեխնոլոգիաները, և կա դրանց էլ ավելի զարգացման պոտենցիալ: Մենք կցանկանայինք դառնալ մեր բոլոր բարեկամ երկրների իրական գործընկեր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Պատասխանելով Հայաստանում ռուսերեն լեզվի դերի մասին հարցին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ փոխարենը կարելի է խոսել Ռուսաստանում հայոց լեզվի դերի մասին:

«Հայաստանում ռուսերեն լեզվի տեղի փոխարեն ես կասեի Ռուսաստանում հայոց լեզվի տեղը, որովհետև եթե Ռուսաստանում բնակվում է 3 միլիոն հայ, նրանք նույնպես պետք է հնարավորություն ունենան օգտագործել իրենց լեզուն, ունենան իրենց դպրոցները և այլն: Ինձ թվում է՝ դա ճիշտ մոտեցում է»,- ասել է նա:

ՀՀ նախագահը նաև խոսել է հայկական սփյուռքի մասին և ընդգծել դրա կարևորությունը Հայաստանի զարգացման գործում:

«Երբեմն ես ասում եմ, որ մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Եվ դա ճիշտ է, նման ազգերը շատ քիչ են՝ մեկ, երկու, դուք գիտեք՝ ովքեր են նրանք: Հայերը այդ քչերից մեկն են: Ես ցանկանում եմ, որ մեր համաշխարհային ազգը, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող և Ռուսաստանի քաղաքացիներ հանդիսացող հայերը նախ լինեն այդ երկրի լավ քաղաքացիներ և երկրորդ, որ նրանց կապն իրենց պատմական հայրենիքի հետ իրական լինի, որ նրանք իմանան, որ այստեղ տուն ունեն, որ տարբեր երկրներում նրանց ունեցած փորձը, լինի դա ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, թե Լիբանանում, Եգիպտոսում, Մոսկվայում, Պետերբուրգում, ներդնեն մեր գործի մեջ: Մեծ սփյուռքը հայ ժողովրդի ուժն է», -ասել է արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանն ամբողջովին չի օգտագործել իր հնարավորությունները ԵԱՏՄ-ում և այդ ուղղությամբ հարկավոր է լուրջ աշխատանք իրականացնել: Նա հավելել է, որ Հայաստանը դեռ չի ցույց չի տվել անգամ իր գործընկերներին, թե ինչ ներդրում կարող է ունենալ:

«Հայաստանը կարող է դառնալ ուժեղ և լավ գործընկեր Եվրասիական տարածքում: Հարկավոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանը պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այս բարդ ժամանակներում, երբ, ցավոք, հաճախ երկրները միացնող կամուրջների փոխարեն պատնեշներ են հայտնվում, Հայաստանը, լինելով ԵԱՏՄ տարածքի անդամ և գործընկեր, լավ հարաբերություններ ունի նաև Եվրոպայի հետ: Այսինքն՝ Հայաստանը յուրահատուկ երկիր է, յուրօրինակ փոքր կամուրջ, որ կարող է ծառայել ի նպաստ բոլորին»,- ասել է նա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում