«Սփյուռքի նորանշանակ նախարարը ճիշտ կլինի պահպանի նախարարության ռազմավարության նիշը»

Արխիվ 16-20

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար 27-ամյա ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մուտքը նախարարություն բավական լայն արձագանք գտավ: Եվ առհասարակ, նրա մեկ շաբաթյա նախարարական գործունեության մասին մամուլում բազմաթիվ քննադատություններ եղան: Դրանից անմասն չմնացին նաեւ նախարարության ներկա եւ նախկին աշխատակիցները: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման շրջանում ամենաերկարը նախարարությունում որպես նախարարի խոսնակ աշխատած ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ:

- Այս օրերին, երբ նոր Սփյուռքի նախարար ունենք, փորձ է արվում սեւացնել նախկին նախարարի՝ Հրանուշ Հակոբյանի կատարած աշխատանքը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սկզբնական շրջանում, այսպես ասած, սեւացման որոշակի տարրեր նկատվում էր, սակայն ներկայիս նախարարի որոշ խոսքերից պարզ է դառնում, որ ներկա եւ նախկին նախարարները ուղղակի շփման մեջ են, ուստի՝ նման պարագայում չեմ կարծում՝ միմյանց վատաբանեն:

- Մխիթար Հայրապետյանը նախարարություն մուտք գործեց լրագրողների ուղեկցությամբ՝ ցուցադրելով կոտրված սեղան, այսպես ասած, գաղտնի սենյակ, այսինքն՝ այն, ինչ իրենից հետո թողել էր Հ. Հակոբյանը: Որքանո՞վ է սա ընդունելի Ձեզ համար:

- Եթե ներկայիս նախարարի աշխատաձեւը բաց, թափանցիկ եւ լրագրողների հետ մշտական հաղորդակցման մեջ լինելն է, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հնարավոր էր այդ սեղանը ջարդվեր, որովհետեւ Սփյուռքի նախարարության ստեղծման ժամանակվանից, այսինքն՝ այս տասը տարիների ընթացքում նախարարն իր առանձնասենյակի համար նոր կահույք չի գնել, դա խոսում է նախկին նախարարի չափավորության մասին:

- Մամուլում լուրեր են շրջանառվում, թե երիտասարդ նախարարը չի հաստատում նախկինում մշակված ծրագրերը, իսկ իր խորհրդական-վարորդը բացատրում է սա նրանով, թե «նախկինում փող եք գողացել, նախարարը դրա դեմն է առնում»: Հետաքրքիր է՝ Ձեր դիտարկումն այս մասին:

- Նման խոսակցություններից տեղյակ չեմ: Իմ կարծիքով նախարարը ոչ թե կմերժի այլ կսեղմի ծրագրերի ֆինանսավորումը, այսինքն՝ ավելի ցածր գներով կփորձի ստանալ նախկինի արդյունքը: Դա ավելի իրատեսական է, քան բացարձակ մերժելը: Նոր նախարարի համար աշխատանքային առաջնահերթություններից մեկը հայրենադարձությունն ու հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերն են, պետք է նշեմ, որ Սփյուռքի նախարարության գրեթե բոլոր ծրագրերի հիմքում հենց այս երկու բաղադրիչներն են, որոնք շատ լավ պատկերացրել, յուրացրել եւ իր աշխատանքներում իրագործում էր նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: «Արի Տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Երիտասարդ առաջնորդների» դպրոց, «Իմ Հայաստան» մշակութային համահայկական փառատոն. այս բոլոր ծրագրերն ու միջոցառումները հայրենադարձության եւ հայրենաճանաչության ցցուն օրինակներ են: Ավանդական սփյուռքյան օջախներում արեւմտահայերենի պահպանմանն ուղղված միջոցառումները, Հայրենիքում անցկացվող հայ ոսկերիչների, բժիշկների, իրավաբանների, լրագրողների ավանդական դարձած համաժողովները, ինչպես նաեւ Երիտասարդների եւ երիտասարդական կազմակերպությունների համահայկական համաժողովը ցույց են տալիս, թե ինչքան անելիքներ եւ ասելիք ունի Սփյուռքի նախարարությունը:

- Ընդհանրապես, նախարարությունը տարիների աշխատանքից անտեղյակ մարդկանցով համալրելը որքանո՞վ կարող է վտանգավոր լինել: Եվ, ի վերջո, ինչպե՞ս անվնաս դուրս գալ այս իրավիճակից:  Գոնե Դուք լավ գիտեք, թե ինչքան նուրբ եւ բարդ է սփյուռքահայերի հետ տարվող աշխատանքը:

- Գիտեք, ոչ մի վտանգ չեմ տեսնում, սփյուռքահայերը իրենք էլ կգիտակցեն, որ այս շրջանում հնարավոր են նաեւ թյուրըմբռնումներ: Սփյուռքի նախարարության աշխատակիցները տարիների աշխատանքի արդյունքում են կոփվել ու հմտացել, այդ դեպքում ինչո՞ւ պետք է նոր եկածներին այդ հնարավորությունը չտրվի: Ասեմ ավելին, այնտեղ աշխատողներ կան, որոնք այսօր էլ Սփյուռքի նախարարությունում անելիք չունեն եւ վատ չէր լինի, որ նորանշանակ նախարարը զբաղվեր որոշ կադրերի հարցով:

- Ի դեպ, նոր նախարարը պատրաստվում է վաղը հանդիպել երիտասարդների հետ երեւանյան ժամանցի վայրերից մեկում: Ըստ Ձեզ, սա՞ պետք է լիներ նորանշանակ նախարարի առաջին քայլերից մեկը:

- Դա նախարարի ցանկությունն է, թե ինչ ձեւաչափով հանդիպի շահագրգիռ մարդկանց, կարծում եմ՝ վատ բան չէ նորարար լինելն ու տարբեր առիթներով կարծիքներ, առաջարկներ, քննադատություններ լսելն ու ընդունելը:

- Որպես անձ, որն ամեն տարի բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ թե՛ սփյուռքահայերի, թե՛ Հայաստանի հայերի հետ, ի՞նչ սպասումներ ունեք նոր նախարարից:

- Լավատես եմ, հույս ունեմ, որ Սփյուռքի հիմնադիր նախարար, պետական գործիչ Հրանուշ Հակոբյանի կատարած աշխատանքների շարունակականությունը հուսալի ձեռքերում են: Նոր նախարարի հանդեպ էլ տրամադրված եմ դրական, կարծում եմ՝ կառուցողական եւ բարձր ինտելեկտով երիտասարդ է:

- Ո՞րն եք համարում Սփյուռքի նախարարության առաջնահերթությունը, որին պետք է ուշադրություն դարձնի նորանշանակ նախարարը կամ առնվազն ներառի կառավարության ծրագրում:

- Գտնում եմ, որ նախարարը ճիշտ կլինի պահպանի նախարարության ռազմավարության նիշը, եւ եթե այլ իդեաներ ու ստեղծագործ մտքեր կան, թող միայն ու միայն ավելացնի՝ հարստացնելով Սփյուռքի հանդեպ Հայրենիքի ուշադրությունը, հոգատարությունն ու սերը: Կամք ունենալու դեպքում՝ նա կարող է, վստահ եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում