«Մեր համեստ լուման ունենք ԵԽԽՎ հատկապես ադրբեջանաբեւեռ կոռուպցիայի բացահայտման գործում»

Արխիվ 16-20

«Հպարտության մեծ զգացում ունեմ առ այն, որ ես եւ գործընկերներս մեր համեստ լուման ունենք ԵԽԽՎ հատկապես ադրբեջանաբեւեռ կոռուպցիայի բարձրաձայնման, բացահայտմանը միտված տարիներ տեւած հետեւողական աշխատանքներում», - գրել է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու մանրամասնել. «Այս օրերին ընկերներս հատկապես հիշում են դեռ 2016 թ. հոկտեմբերին ԵԽԽՎ տխրահռչակ ադրբեջանատենչ նախագահի անկառավարելի պահվածքը, երբ ես իմ ելույթում սկսեցի խոսել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի բացահայտման առաջին արգասիքների՝ Լուկա Վոլոնտեի եւ իր հետեւից հավանաբար բացվող կծիկի մասին… Պեդրո Ագրամունտը ուղղակի անջատում էր խոսափողս՝ թույլ չտալով խոսել այն բանի մասին, ինչում այսօր ապացուցվեց, որ նա ակնհայտորեն թաթախված էր, իսկ ԵԺԿ խմբի նիստի ժամանակ նախկին ղեկավար Աքսել Ֆիշերն իրեն թույլ տվեց ինձ նկատողություն անել՝ առանց խմբի ներսում քննարկման՝ խմբի հեղինակությանը վնասող հայտարարությունների, հարցազրույցների եւ ելույթների համար։ Դե ինչ, Աքսե՛լ, իրականում տեսար, թե մեր խմբում ով էր Պեդրոն…»:

Ն. Կարապետյանը նշում է, որ համաձայն Կանոնակարգային հանձնաժողովի որոշման՝ Պեդրո Ագրամունտը (Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, ԵԺԿ խմբի անդամ), Խորդի Շուկլան (Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ), Սամադ Սեիդովը (Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ), Չեզար Պրեդան (Ռումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ) կոպտորեն խախտել են ԵԽԽՎ անդամի կանոնակարգը եւ զրկվում են կազմակերպությունում որեւէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու եւ այլ իրավունքներից:

«Դեռեւս ընդամենը 4 պատվիրակի հանդեպ է կիրառվել ԵԽԽՎ պատժամիջոցներ, այդ թվում եւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի, նրանք բոլորն էլ
մեր հակալոբբիստների ցուցակում են, սակայն ցուցակը շատ ավելի մեծ է։

Աշխատելով ԵԽԽՎ Կանոնակարգային հանձնաժողովում, բազմիցս ականատես եմ եղել այս հանձնաժողովի սկզբունքային եւ վճռական մոտեցմանը։ Հուսանք, որ սա կլինի դաս եւ զսպող գործոն մյուսների համար», - շեշտում է Ն. Կարապետյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում