Փոքր կղզիներ, որոնցում կարելի է կատարյալ հանգիստ վայելել (լուսանկարներ)
Արխիվ 16-20Աշխարհում բազմաթիվ կղզիներ կան, որոնց մեծ մասը բնակեցված չէ և գտնվում է այնպիսի հեռավոր վայրերում, որ մարդիկ հիմնականում չեն իմանում դրանց գոյության մասին:
Ամենափոքր կղզիներում հազիվ կարող է մի փոքրիկ տուն տեղավորվել, սակայն նույնիսկ սա է բավական՝ աղմկոտ քաղաքներից փախչելու, հանգստանալու, բնության հետ վերամիավորվելու և երկար սպասված լռությունը վայելելու համար:
AdMe.ru-ն պատմել է փոքր կղզիների մասին, որոնք իսկական դրախտ են հանգստություն փնտրող մարդկանց համար:
«Բավական տեղ», ԱՄՆ
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում գտնվող այս կղզին աշխարհի ամենափոքր բնակեցված կղզին է: 1955 թվականին այն գնել է ամերիկացիների ընտանիքը, երկհարկանի տուն կառուցել, ծառ տնկել ու երեք բազկաթոռ դրել այնտեղ: Կղզու մակերեսը 306 ք/մ է:

Սուրբ Գևորգի կղզի, Չեռնագորիա
Այս կղզու գրեթե ամբողջ տարածքը (0,0032 ք/կմ) մի փոքր աբբայություն է զբաղեցնում, որը գոյություն ունի 1166 թվականից: Այսօր այստեղ ապրում է ընդամենը մի քանի վանական, որոնք ընդունում են ուխտավորներին ու զբոսաշրջիկներին:

Լորետո, Իտալիա
Իտալական Լոմբարդիայի Իզեո լճում է գտնվում Լորետո կղզին, որտեղ 1910 թվականին նեոգոթական ոճով ամրոց է կառուցվել: Այստեղ նաև փոքր այգի, նավամատույց և փարոս կա: Այժմ կղզին մասնավոր սեփականություն է:

Մոն Սեն Միշել, Ֆրանսիա
Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան ափին է գտնվում Մոն Սեն Միշել կղզին՝ անառիկ ամրոցով ու վանքով: Առաջին բնակիչները հայտնվել են այստեղ 709 թվականին, իսկ այսօր այստեղ մի քանի տասնյակ մարդ է բնակվում և հարյուրավոր զբոսաշրջիկներ այցելում:

Բյարնարեյ, Իսլանդիա
Ատլանտյան օվկիանոսում՝ Իսլանդիայի հարավային ափին, 0.36 ք/կմ մակերեսով կղզի է գտնվում: Կղզին պատված է խոտով, իսկ կենտրոնում փոքր տնակ կա, որում ապրում է երեք մարդ:


