«Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց շաբաթօրյակ

Արխիվ 16-20

Մայիսի 7-ին Ժամը 13:00-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ շաբաթօրյակ: Մասնակիցների թվում էին տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր բուհերի ուսանողներ:

Լրագրողների հետ զրույցում Միջազգային հումանիտար զարգացման հկ-ի նախագահ Արման Ղուկասյանը ասաց.

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ հայ ազգը մեծ ավանդ է ներդրել, 600.000 հայ է մասնակցել պատերազմին, 300 հազար կորուստ է ունեցել: Մենք այս ամենը կազմակերպում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու համար»:

Նրա խոսքով՝ այս և նմանատիպ այլ միջոցառումներով փորձելու են իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենական պատերազմի հայ նահատակներին:
«600.000 հայ է մասնակցել հայրենական պատերազմին՝ բնակչության 20-23 տոկոսը, 100 հազար մարդ Սփյուռքից է միացել հայկական ջոկատներին: Ընդհանուր առմամբ հայ ազգը շատ հերոսներ է ունեցել՝ 106 հերոս, և մոտ 300 000 կորուստ է եղել: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանը տվել է 89 հերոս, Ադրբեջանը՝43:

Մեր հարևան երկրների համեմատ Հայաստանն ավելի շատ մարշալներ է ունեցել: Հայ ժողովրդի ավանդը հայրենական պատերազմում հաղթանակում մեծ է»,- ասաց նա:
Արման Ղուկասյանը կարծում է, որ երիտասարդ սերունդը պարտավոր է հիշել Հայրենական մեծ պատերազմը և հերոսներին: 

Հումանիտար զարգացման միջազգային կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ Հայրենական պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմաճակատում են պայքարել հայերը, այլև տեղում առաջնագիծ գնացածներին փոխարինել են կանայք և ծերերը, քանի որ շարունակվում էր տանկերի համար տարբեր դետալների, փամփուշտների արտադրությունը: Նա շեշտեց՝ հայերը Հայրենական պատերազմի բոլոր թեժ կետերի մարտերին են մասնակցել:         
«Երիտասարդ սերունդը պետք է գնահատի այդ հաղթանակը, քանի որ պետք է գիտակցել, որ եթե 45 թվին մեր պապերի օգնությամբ չհաղթահարվեր ֆաշիզմը, չի բացառվում, որ մենք չունենայինք արցախյան հերոսամարտը: Որոշ երկրներում այս հաղթանակի իմաստն ու գաղափարը փորձում են խեղաթյուրել, ինչը չի կարելի թույլ տալ»,- ընդգծեց Ծովինար Կոստանյանը:

Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կենտրոնը յուրաքանչյուր տարի անցկացնում է տարբեր միջոցառումներ, և իրենք կարևորում են հենց այն հանգամանքը, որ երիտասարդներ են մասնակցում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում: «Մայիսի 1-9-ն անցկացվելու է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակում մարդկանց ամեն օր տարբեր ժամերի բաժանվելու են ժապավեններ` Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնում: Մայիսի 9-ին Սիրահարների այգում կայանալու է տոնական համերգ` երիտասարդական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների և պատերազմի վետերանների մասնակցությամբ :

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում