Ապրիլքսանչորսյան առավոտը Մարսելում սկսվել է բազմահազարանոց երթով (տեսանյութ)

Արխիվ 16-20

 

Ապրիլի 24-ին Մարսելաբնակ հայությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: 103-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան առավոտը Մարսելում սկսվել է բազմահազարանոց երթով, նախ Մարսելի Բոմոն համայնքի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի Պատարագ, ապա ավելի քան 5000 մարդ քայլերթով  շարժվել է դեպի Ապրիլի 24-ին նվիրված հուշակոթող:

Հենց հուշակոթողը շրջապատած կատարվել է էկումենիկ աղոթք, հնչել են ելույթներ, մասնավորապես՝ հանդես է եկել Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ, 33-ամյա ֆրանսահայ տիկին Օրոր Բրունան, ապա ներկաները  ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել հուշակոթողին:

Հիշատակման միջոցառումների երկրորդ մասը շարունակվել է Կաստելանի հրապարակից՝ բազմահազարանոց երթը, որին մասնակցել են հայկական բոլոր կազմակերպությունները, այդ թվում նաեւ Խաչատուր Աբովյան դպրոցի աշակերտները, որոնք բոլորն էլ եղել են նույնատիպ շապիկներով՝ Հայ Առաքելական եկեղեցու զինանշանով եւ Խաչատուր Աբովյան դպրոցի տարբերանշանով: Երթի մասնակիցները շարժվել են Հայ Առաքելական Մայր տաճարից ոչ հեռու գտնվող Մարսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն, որի դիմաց էլ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ուղղված թուրքական կառավարությանը հետեւյալ  կոչերով՝ «Թուրքիայի կառավարությունը մարդասպան է...»: Թուրքիայի դեսպանատան առաջ ելույթներ են ունեցել նաեւ քաղաքապետեր, թաղապետեր, պատգամավորներ, ինչպես նաեւ այլ համայնքների ՝ հրեական, քրդական, եզդիների ասորիների, ղպտիների, կալդեների համայնքների ներկայացուցիչներ, ովքեր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Իսկ արդեն օրվա ավարտին հոգեհանգստի պատարագ է մատուցվել Մարսելի Սրբոց Թարգմանչած Մայր եկեղեցում:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման արարողությանն իրենց ներկայությամբ պատվել են Մարսելի քաղաքապետարանի պատգամավոր ՎԱԼԵՐԻ ԲՈՒԱՅԵՆ, Բուշ Դը Ռոնի Գլխավոր Խորհրդի նախագահ ՄԱՐՏԻՆ ՎԱՍԱԼԸ, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ ԳԻ ՏԵՍԻԵՆ, շրջանի պրեֆե ՍՏԵՖԱՆ ԲՈՒՅՈՆԸ, Մարսելում հյուպատոս ՌՈՒԲԵՆ ԽԱՐԱԶՅԱՆԸ, մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, պատգամավորներ, քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, սեկտորների քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել են հիշատակի միջոցառումներ նաեւ Էքս-ան-Պրովանս, Ավինյոն, Արլ, Բուկ-բել-էր, Լա-Սիոտա, Պեն-Միրաբո, Մոնտպելյե, Նիցցա, Սենտ-Ռաֆայել, Սեպտեմ-լե-Վալոն, Տուլոն, Տուլուզ, Վիտրոլ եւ այլ քաղաքներում:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման միջոցառումները Ֆրանսիայում սկիզբ են առել ավելի վաղ՝ ապրիլի 7-ին: ՀՀ հյուպատոսը մասնակցել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման Բուք Բել Էր քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը` Բուք Բել Էրի քաղաքապետ, Ֆանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամ Ռիշարդ Մայեի, փոխքաղաքապետ եւ Image may contain: 15 people, people standingտեղի հայկական կազմակերպության նախագահ Էդմոնդ Էյտեդջյանի հետ, որին ներկա են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի անդամներ, Բուք Բել Էրի բնակիչներ եւ այլք:

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի Արխիվների եւ գրադարանի շենքի ճակատային մասում, ինչպես նաեւ՝ հանդիսավոր սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի պաշտոնական  բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, ինչպես նաեւ Խ. Աբովյան դպրոցի սաների ու բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում