Մարկ Ցուկերբերգին հրավիրել են Եվրախորհրդարան՝ մեկնաբանելու օգտատերերի տվյալների արտահոսքի մասին սկանդալը
Արխիվ 16-20
Ամերիկյան Facebook ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգին հրավիրել են ելույթ ունենալու Եվրախորհրդարանում՝ կապված օգտատերերի տվյալների արտահոսքի շուրջ բարձրացած սկանդալի հետ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան: Նրա խոսքով՝ այս դեպքը չափազանց կարևոր է, որ «հենց այնպես նայենք դրանք»: Յուրովան խորհուրդ է տվել Ցուկերբերգին ընդունել հրավերը: Ընկերության ղեկավարությունը դեռևս չի մեկնաբանել եվրահանձնակատարի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ցուկերբերգը երկու օրվա ընթացքում 9 ժամ տևողությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
Նշվում է, որ գալիք երեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում կայանալու է Ցուկերբերգի և եվրահանձնակատար Անդրուս Անսիպի հանդիպումը:
Նշենք, որ սոցցանցի ղեկավարությունը բացատրություններ է տալիս՝ կապված Cambridge Analytica բրիտանական վերլուծական ընկերությանը օգտատերերի տվյալները փոխանցելու հարցի շուրջ: Բրիտանական ընկերությունը հայտնել է, որ արդեն վերացրել է ստացված տեղեկությունները:
https://iravunk.com/sim/?p=55280&l=am/