Ռոնալդինյո. «Բոլորս պետք է աղոթենք, որ ապագայում որևէ մեկն ունենա Մեսսիի որակների գոնե կեսը»
Արխիվ 16-20Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն չի զլացել և կրկին գովեստի խոսքեր է շռայլել «Բարսելոնայում» իր նախկին թիմակից, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հասցեին:
«Ես երբեք չեմ հոգնի Մեսսիի հասցեին դրական խոսքեր հնչեցնելուց: Նա միայն հրաշալի ֆուտբոլիստ չէ, նա նաև հրաշալի անձնավորություն է: Նա իր որակները ցուցադրում է յուրաքանչյուր խաղում:
Լեոն կենդանի լեգենդ է: Բոլորս պետք է աղոթենք և հուսանք, որ ապագայում որևէ մեկը կունենա ու կկարողանա ցուցադրել Մեսսիի որակների գոնե կեսը: Եթե նա ցուցադրի այդ «կեսը», դա արդեն բավական կլինի»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում են բրիտանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ Ռոնալդինյոն այս տարի է հայտարարել մարզական կարիերան ավարտելու մասին:

