«Հավատքն այն ռազմավարական կապն է, առանց որի ապրելն անհնար է»

Արխիվ 16-20

Ի՞նչ ասել է «կրոն», մենք հաճախ օգտագործում ենք այդ բառը, բայց ոչ միշտ ենք հասկանում դրա  բովանդակությունը: Լատիներենից թարգամանած՝ կրոն նշանակում է կապել, միավորել: Այսինքն` կրոնը կապն է, բայց ի՞նչն է միավորում: Իհարկե, հասկանալի է, որ խոսքն Աստծո եւ մարդու միջեւ կապի մասին է, բայց եթե մենք այդ երեւույթն այլ տեսանկյունից դիտարկենք, ապա հարց է ծագում` ինչպե՞ս է այդ կապը ստեղծվում, չէ՞ որ որպեսզի կապ լինի, անհրաժեշտ է երկու սուբյեկտ, որոնք միմյանց հետ կհաղորդակցվեն, հարաբերություններ կկառուցեն: Հենց այս ամենի շուրջ էլ իր ելույթը կառուցեց Գյումրիում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքական տարածքի վանահայր արխիմանդրիտ ԱՆԴՐԵՅ ՎԱՑԸ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովի ժամանակ:

«ԱՍՏՎԱԾ ՈՒՂՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ»

Ըստ ռուս բարձրաստիճան հոգեւորականի, կրոնի մասնակցությունը բոլոր հասարակական գործընթացներում, որոնք վերաբերում են մարդու կյանքին, այլ նշանակություն ունեն. «Եթե մենք աշխարհիկ կյանքը դիտարկենք հավերժական կյանքի` Աստծո եւ մարդու միջեւ կապի տեսանկյունից, ապա մեր առաջ բոլորովին այլ հեռանկարներ են բացվում: Մենք սկսում ենք տեսնել մեր անձնական եւ հանրային խնդիրները, որոնք մենք կոչված ենք այս կյանքում իրագործել, որովհետեւ հասկանում ենք, թե ինչու ենք ապրում: Ես ռազմական հոգեւորական եմ, եւ այն մարդիկ, ովքեր մի փոքր առնչություն ունեն բանակում ծառայության հետ, կհասկանան, որ իրավիճակները շատ արագորեն կարող են փոխվել եւ այդ ընթացքում կարող ես կորցնել Աստծո հետ կապը: Երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ չգիտենք, ինչ պետք է անենք: Ուստի՝ շատ կարեւոր հանգամանք է, որ փորձեք դիտարկել ձեր եւ ձեզ շրջապատող մարդկանց կյանքը հենց այս տեսանկյունից՝ արդյոք նա ունի իր կապը Աստծո հետ, արդյոք Աստված ուղորդում է մեզ, թե ինչ պետք է անենք: Այս հարցերի պատասխանները գտնելով՝ կհասկանանք, թե ինչու ենք լույս աշխարհ եկել եւ ինչ առաքելություն ունենք մեզնից յուրաքանչյուրը»:

«ԱՐԺԵՔՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ»

Խոսելով ավանդական հոգեւոր եւ ազգային արժեքների մասին՝  արխիմանդրիտ Անդրեյ Վացը շեշտեց, որ այդ արժեքները մեր օրերում արագորեն փոխվում են եւ հեշտությամբ են փոխվում. «Եթե չկա Աստված, ապա կարելի է ամեն ինչ. սա, որպես կանոն, բոլորին հայտնի ճշմարտություն է: Աստվածաշնչում կա հետեւյալը` եթե Իսրայելում գտնվեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են գուշակությամբ, ապա նրանց անհրաժեշտ է քարկոծել: Իսկ ի՞նչ ենք այսօր տեսնում, գրեթե ոչ մի արձագանք նման երեւույթներին, ոչ ոք չի զարմանում: Դրա համար էլ արժեքները փոխվում են, փոխվում են նաեւ բարոյական նորմերը: Ինչն այսօր մեզ համար անընդունելի է, կարող է հերոսական քայլ համարվել մեկ այլ ժողովրդի համար, օրինակ, մարդակերների ցեղի ներկայացուցչի համար մարդ ուտելը հերոսական գործ է, մեզ համար՝ անընդունելի: Մեր բարոյական արժեքները չեն ընդունում, բայց նա իր ցեղի համար հերոս է: Այնպես որ, երբ  բարոյականությունը եւ ազգայինը կապված չեն այն արժեքների հետ, որոնք ի վերուստ են տրված Աստծո կողմից, ապա դրանք կարող են շատ վատը լինել»:

«ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՉԵՄ, ԲԱՅՑ ԱՌՆՎԱԶՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԶԱՐԹՈՒՑԻՉԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԶՆԳԱ»

Ռուս հոգեւորականի կարծիքով՝ Աստված ստիված է եղել գալ այս աշխարհ, դառնալ մարդ, որպեսզի մարդուն հնարավորություն ընձեռնի վերադառնալ այն վիճակին, որը ի վերուստ Աստծո կողմից նախանշված է եւ անմահություն է տանում. «Աստված ցույց է տվել ճանապարհը, թե ինչպես կարելի է հասնել անմահության: Եվ եթե մենք դա ուզում ենք, ունենք կենդանի կապ Աստծո հետ, մեզ համար այն իրագործելի է: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, ինչպես պետք է ապրենք, ինչն է անընդունելի, որ արժեքներն են Աստծո կողմից ի վերուստ տրված: Կարծես, ամեն ինչ պարզ է, բայց այդ կապը մարդու եւ Աստծո միջեւ, ինչպես ամեն ինչը մեր կյանքում, շատ հարաբերական է, եւ կախված է այն ներքին իմպուլսից, որ կոչվում է հավատք: Որքան թույլ է հավատքն, այնքան այդ իմպուլսը քիչ է զգացվում եւ չենք հասնում մեր նպատակին: Իսկ մենք շարունակում ենք հավատալ՝  անգամ ուշադրություն չդարձնելով, որ հավատում ենք: Չնայած կան մարդիկ, որ ասում են՝ հավատացյալ չեմ, բայց նստած հավատում են, որ հենց այս պահին վերեւից ոչ մի բան չի ընկնի իրենց գլխին: Երբ պառկում ենք քնելու, միացնում են զարթուցիչն ու հավատում, որ այն ժամանակին կզնգա, թեպետ երբեմն լինում են նաեւ ձախողումներ: Այնպես որ, բոլորս էլ ապրում ենք հավատքով, որովհետեւ հավատքը բացում է մեզ համար ապագան եւ հենց այդ ռազմավարական կապն է, առանց որի ապրելն անհնար է: Հավատքը ծնում է կամք, կամքը՝ գործողություն, իսկ գործողությունը տալիս է արդյունք: Ուզո՞ւմ ես արդյունքը լինի զրոյական, հանիր ամենաառաջին շղթան` հավատքը, մնացածն արդեն ինքնաբերաբար կվերանա: Դրա համար Աստված ասում է՝ եթե գամ երկրորդ անգամ, դժվար թե, կգտնեմ հավատք, որովհետեւ մարդը հոգեպես մահացած կլինի, նա ի զորու չի լինի ինչ-որ լիարժեք գործողություն կատարել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում