Սուարես. Մեսսին կփոխի հավաքականից հեռանալու որոշումը
Արխիվ 16-20Ուրուգվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը համոզված է, որ թիմակից Լիոնել Մեսսին շտապել է որոշում կայացնելով՝ հեռանալ Արգենտինայի հավաքականից, ուրուգվայցին վստահ է, որ Մեսսին կշարունակի ելույթները ազգային թիմի կազմում.
«Ես համոզված եմ՝ Մեսսին մտափոխվելու է։ Ցանկացած դեպքում նա կմնա պատմության լավագույն ֆուտբոլիստը, համոզված եմ, որ Լեոն այդ հայտարարությունն արել է լինելով հուսահատության եւ անելանելիության մեջ: Մեսսիի որոշումը մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի համար, բայց կրկնում եմ՝ նա կփոխի մտադրությունը»,-ասել է Սուարեսը «Radio Tenfield»-ին տված հարցազրույցում։

