«ՄՈԴԵՐՆ ԹՈՔԻՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՍՏԱԼԳԻԿ ԵՐԵԿՈ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 16-20

Մարտի 27-ին համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում Երեւանում կենդանի համերգով հանդես կգա աշխարհահռչակ «Մոդերն Թոքինգ» խմբի առաջատար վոկալիստ ԹՈՄԱՍ ԱՆԴԵՐՍԸ` Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին: Աշխարհահռչակ վոկալիստը տեսաուղերձում իր հայաստանյան երկրպագուներին խոստանում է հրաշալի երեկո. «Ուրախ եմ, որ մարտի 27-ին գալիս եմ Երեւան եւ ոգեւորված եմ, որ ձեզ եմ ներկայացնելու «Մոդերն Թոքինգի» բազմաթիվ հիթեր: Այնպես որ, սպասվում է մեծ ու ուրախ երեկո, հուսով եմ` կհանդիպենք Մարզահամերգային համալիրում»:

Ի դեպ, համաշխարհային խումբը համերգի ընթացքում կկատարի 80-ականների անմոռանալի, սիրված հիթեր` You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number եւ այլն, որոնք թեպետ տարիների վաղեմություն ունեն, բայց չեն կորցրել իրենց արդիականությունը նաեւ այսօր: Այդ մասին փաստում են Թոմաս Անդերսի եւ «Մոդերն Թոքինգ» բենդի  համաշխարհային շրջագայությունները, որում ներառվել է նաեւ Երեւանը, որը կհյուրընկալի համաշխարհային մեծ հռչակ վայելող խմբին: Խումբը Հայաստան կժամանի տասը հոգով, որոնց կմիանան նաեւ տեղի պրոֆեսիոնալները: Կազմակերպիչները խոստանում են` Մարզահամերգային համալիրում մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլեւ շոուի առումով` սպասվում են լուսային էֆեկտներ եւ հնչողության բարձր որակ:  Թոմաս Անդերսը ելույթ կունենա կենդանի նվագակցությամբ: Ըստ կազմակերպիչների` համերգը չունի տարիքային սահմանափակում. «Մոդերն Թոքինգի երգերը շատ սիրված են Հայաստանում, որը վկայում է հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը եւ ոգեւորությունը համերգի նկատմամբ: Մեծ շոու ծրագիր է սպասվում, որը հետաքրքիր կլինի նաեւ երիտասարդներին: Մենք նկատել ենք, որ շատ երիտասարդներ տոմսեր են գնում նաեւ իրենց ծնողների, տատիկ-պապիկների համար` մեկնաբանելով, որ յուրահատուկ նոստալգիա է սպասվում նրանց համար»,- նշվում է ամերիկյան Էլ Էյ Քոնսրթ գրուփի եւ հայկական Յունիթի Փրոդաքշնի կողմից:

Կազմակերպիչները համոզված են` Երեւանում նման հայտնիություն ունեցող համաշխարհային հյուրերի համերգներն իրենց տեսակի մեջ խթան են զբոսաշրջության զարգացման համար. «Տվյալ համերգի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա հարեւան երկրների կողմից: Այդ օրերին մայրաքաղաք կայցելեն մեծ թվով զբոսաշրջիկներ»,- նշում է հայաստանյան համերգի համակազմակերպիչ, Unity Production-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը եւ հավելում. «Մոտ 3000 հյուրեր են լինելու արտերկրից` Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից եւ եվրոպական երկրներից: Իհարկե, այդ զբոսաշրջիկները միայն համերգին չեն մասնակցի, կծանոթանան հայերի եւ հայկական մշակույթի հետ, ինչպես նաեւ գումար կծախսեն, որը կմնա Հայաստանում»:

Հավելենք, որ «Մոդերն Թոքինգ» բենդի երեւանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում եւ այլուր:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում