Դոնալդ Թրամփ-կրտսերը և նրա կինը ամուսնալուծվում են (լուսանկարներ)
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, ու նրա կինը՝ Վանեսա Թրամփը, ամուսնալուծվում են, այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 13 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծության հայցը դատարան է ներկայացրել կինը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահի հարսը չի պատրաստվում իրավական դաշտում պայքարել համատեղ 5 երեխայի խնամակալության իրավունքի ու ունեցվածքի համար:




