Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ. 1921թ․ այս օրը Սողոմոն Թոհլիրյանը սպանեց Թալեաթ փաշային

Արխիվ 16-20

1921 թվականի այս օրը՝ մարտի 15-ին, Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915-ի Ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր: 

Ստորև ներկայացնում ենք մի հատված «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (սղագրություն) գրքից։ 

«Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանությւոն:

- Ո՞վ է սպանվել:

- Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:

- Ո՞վ է սպանել:

- Երիտասարդ մի հայ, ուսանող:

Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:

Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:

Ո՞վ է սպանվել:

Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:

Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:

Առաջին անգամ նա մահապատժի է դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին, իր մահից դեռ վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիայի և Անգլիայի և այլ դաշնակից պետությունները ֆրանս պրես գործակալության միջոցով թուրքական պաշտոնական Հավաս գործակալությանը հայտնել էին, որ այսօրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո կկանչեն պատասխանատվության և կպատժվեն խստագույն կերպով, այսինքն' մահապատժով, հայկական ջարդեր կազմակերպելու համար:

Դա Թալեաթի մահապատժի առաջին դատավճիռն էր, որ չիրագործվեց, քանզի պատերազմից անմիջապես հետո, անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով' ոչ թե գործադրեցին մահավճիռը, այլ փոխադրեցին-աքսորեցին Մալթա կղզի, որտեղ նրանք մեկ առ մեկ փախուստ տվին:

Եվ մահապատիժը չգործադրվեց:

Երկրորդ անգամ նա մահապատժի դատապարտվեց 1920-ին, իր կառավարության տապալումից հետո կազմակերպված թուրքական նոր կառավարության ռազմական դատարանի կողմից: Եվ երկրորդ անգամ դատավճիռը չգործադրվեց, որովհետև այդ փաշան կեղծ անձնագրով, ուրիշի անվան տակ, փախավ Բեռլին:

Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի նույնիսկ թուրք ժողովրդի նորաստեղծ կառավարության դատարանի կողմից:

Երրորդ դատավճիռը ուրիշ էր: Այն ոչ մի պետության կողմից չէր: Դա հայոց տված ազգային մահապատիժն էր, հայ ժողովրդի անունից:

Այդ է, որ կատարել էր Սողոմոն Թեհլերյանը:

Այդպես էլ հասկացել էին նրա դատապաշտպանները:

«Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլերյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ ... այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իմ առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի ...»:

Համակ պետություններ են պայքարում մարդասպանների դեմ, հետևապես մարդասպաններին ոչնչացնելը համամարդկային պարտականություն է:

Բեռլինի դատավորը ... գիտեր, թե ինչու է Թեհլերյանը սպանել Թալեաթին: Նրա մտահոգությունն այն էր, որ դատը չստանար քաղաքական բնույթ ...»

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում