ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Արխիվ 16-20

Հայտնի է, որ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանում մի շարք տեսակի դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է լինելու դեղատոմս: Կա նաեւ դեղատոմսով վաճառքի ենթակա դեղերի ցանկը (տե՛ս Iravunk.com կայքում): Ընդ որում, ցանկում ներառված են նաեւ մի քանի տեսակի ցավազրկողներ, որոնք քաղաքացիներից շատերը գնում են գրեթե ամեն օր: Եվ ի՞նչ, ամեն մի հասարակ դեպքում քաղաքացին պետք է դիմի բժշկի: Այս եւ քաղաքացիներին հուզող մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զրուցեցինք  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

 

-Նախ կցանկանայինք պարզել՝ արդեն հրապարակված դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը առաջիկայում հնարավո՞ր է ընդլայնվի: Եթե այո, ապա ո՞ր դեղերը կհայտնվեն ցանկում:

- 2017 թվականի նոյեմբեր ամսին կառավարության կողմից ընդունվել է դեղատոմսերի դուրսգրման, բացթողման եւ հաշվառման կարգը, որը ուժի մեջ կմտնի սահմանված ժամանակացույցի համապատասխան: Ըստ այդմ` մարտի 1-ից կգործի հակավարակային, հակաբիոտիկների եւ հորմոն պարունակող դեղերի մասով: Հուլիսի 1-ից` ներարկման լուծույթները եւս դուրս կգրվեն դեղատոմսերով, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից՝ ՀՀ-ի պետական գրանցամատյանում ընդգրկված բոլոր դեղերը դուրս կգրվեն միայն դեղատոմսով:

- Մարտի 1-ից դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում առկա են ցավազրկող ազդեցություն ունեցող դեղեր, ինչպես օրինակ՝ «Պենտալգին», «Կաֆետին», «Սոլպադեին»: Որքանո՞վ է արդարացի, որ մարդը ցավազրկող գնելու համար դիմի բժշկի, որպեսզի ստանա դեղատոմս:

- Պետք էլ չի, որ գնան բժշկի, ՀՀ-ում կան  4700 անվանում դեղ, որոնք գրանցված են գրանցամատյանում եւ դրանցից 2700 են գրանցված դեղատոմսով բաց թողմամբ: Մնացած դեղերը ոչ դեղատոմսով դուրս գրվող դեղերն են, եւ հենց դրանց մեջ քաղաքացիները կարող են գտնել, Ձեր ասած, ցավազրկողները, ջերմիջեցնողները, հակաալերգիկ դեղմիջոցները: Կան, իհարկե, ցավազրկողների այնպիսի դեղաչափեր, որոնց նշանակումը եւ դոզավորումը պահանջում են համապատասխան բժիշկ-մասնագետի հսկողություն:

- Օրինակ,  «Պենտալգին», «Կաֆետին», որոնք մինչ այժմ առանց դեղատոմս էին դուրս գրվում, ինչպե՞ս եղավ, որ պետք է բաց թողնվեն միայն դեղատոմսով:

- Օրինակ՝ «Կաֆետինի» մասով կա հստակ չափաքանակ, եթե այն իր մեջ 8 միլիգրամից ավել կոդեին է պարունակում, դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկին է պատկանում:

- Տիկին Հարությունյան, դեղատոմսով բաց թողնվող դեղերը, ըստ ԱՆ-ի, կխթանեն, որպեսզի մարդիկ առանց բժշկի դիմելու չզբաղվեն ինքնաբուժությամբ: Բայց լավ օրից չէ, որ մարդիկ դիմում են ինքնաբուժության: Հիմա, եթե մարդը հնարավորություն չունենա բժշկի դիմելու, ուրեմն ի՞նչ անի:

- Այո, ճիշտ եք, նպատակն է՝ բարձրացնել առողջության որակը,  եւ ինքնաբուժությունը նվազեցնել: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների բուժօգնությունից օգտվելուն, ապա պետք է ասեմ, որ մեր երկրում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները անվճար են եւ, սոցիալական վիճակից ելնելով՝ հիվանդները չեն վճարում առաջնային հետազոտություն անցնելու համար: Այսինքն, հիվանդը որեւիցե առողջական խնդիր ունենալու դեպքում պետք է այցելի իր տեղամասային պոլիկլինիկա՝ առանց ինչ-որ գումար ծախսելու: Եվ միայն, եթե ավելի լուրջ հետազոտությունների կարիք ունենա, այդ ժամանակ արդեն կուղեգրվի հիվանդանոց: Ավելին, շտապ դեպքերի համար էլ գործում է շտապօգնությունը, որը նույնպես մեր երկրում անվճար է: Եթե դեպքեր կլինեն, երբ պոլիկլինկայի բժիշկը կամ շտապօգնությունը գումար կպահանջի բուժսպասարկում իրականացնելու համար, քաղաքացին կարող է հանգիստ զանգել Առողջապահության նախարարության «Թեժ գիծ»:

- Լավ, որքանո՞վ եք վստահ, որ կարող եք լիարժեք վերահսկել դեղերի դեղատոմսով բաց թողման գործընթացը: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում:

- Տեղեկացնեմ, որ նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում է տեղի ունեցել փոփոխություն եւ սահմանված են տույժ-տուգանքներ՝ ինչպես բժշկի նկատմամբ, եթե դուրս կգրի դեղատոմսով դեղը առանց դեղատոմսի, այնպես էլ` դեղագործի կամ դեղագետի համար, եթե նրանք դեղատոմսով բաց թողնվող դեղը բաց թողնվեն առանց դեղատոմսի: Մեր տեսչական մարմինն էլ իր ամենօրյա հետազոտությունների արդյունքում արդեն կուսումնասիրի եւ անհրաժետության դեպքում՝ վարչական տույժ-տուգանքներ կկիրառվեն օրենք խախտողների համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում