«Ազնվությունը միշտ հաղթում է». «Եվրատեսիլ» կգնա Սեւակ Խանաղյանը (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Առաջին անգամ եվրատեսիլյան բեմում կհնչի հայերեն երգ: Քիչ առաջ հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլի» հաղթողը, այս դեպքում` բացարձակ հաղթողը ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆՆ էր: Եվ 9 եվրոպական երկրից կազմված միջազգային ժյուրին, եւ հեռուստադիտողներն իրենց ամենաբարձր 12 միավորը տվեցին հենց նրան: Ըստ էության, սրանով նրանք փաստեցին, որ ինչպես Ս. Խանաղյանն ասաց. «Ազնվությունը միշտ հաղթում է»: Հիշեցնենք, որ Ս. Խանաղյանը Լիսաբոնում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին կներկայանա իր հայերեն «Քամի» երգով: 

Ի դեպ, բավական ուշագրավ էր, թե ինչպես բաշխվեցին մյուս մասնակիցներին տրված միավորները: Մհեր Արմենիան, ում անունն անընդհատ շրջանառվում էր, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում», միջազգային ժյուրիի կողմից ստացավ ընդամենը 1 միավոր: Իսկ Կամիլ շոուին ժյուրին տվեց 2 գնահատականը, թեպետ եզրափակիչ փուլին եկել էր ճամպրուկներով, որ միանգամից Պորտուգալիա մեկնի: 3 միավոր ստացավ իր պարային համարով Գեւորգ Հարությունյանը, լուսանկարիչ Ռոբերտ Քլոյանի կատարումն էլ արժանացավ 4 միավորի: Մարիամը դարձավ բաժանարարը գերազանցիկների ու հարվածայինների՝ ստանալով ընդամենը 5 միավոր, Հասմիկ Շիրոյանը, որը խոստանում էր «Եվրատեսիլը» բերել Հայաստան, ստացավ 6 միավոր: Լուսինե Մարդանյանը, ինչպես կիսաեզրափակիչ փուլում, այնպես էլ այս անգամ ակամայից հայտնվեց լավագույնների շարքում՝ արժանանալով 7 միավորի: Lավագույն եռյակում էին բացի Սեւակ Խանաղյանից նաեւ Ամալյա Մարգարյանը՝ 8 միավորով, եւ «Նեմրա» խումբը՝ 10 միավորով:

Հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքներն էլ բաշխվեցին հետեւյալ կերպ՝ 1 միավոր ստացավ Լուսինե Մարդանյանը, 2 միավոր՝ Ռոբերտ Քլոյանը, 3 միավոր՝ Հասմիկ Շիրոյանը, 4 միավոր՝ Մարիամը, 5 միավոր՝ Գեւորգ Հարությունյանը, 6 միավոր՝ Մհեր Արմենիան, 7 միավոր՝ Ամալյա Մարգարյանը, 8 միավոր՝ «Նեմրա» խումբը, 10 միավոր՝ Կամիլ շոուն, դե իսկ 12 միավորը Սեւակ Խանաղյանինն էր:

Փաստորեն, այս քվեարկությամբ հեռուստադիտողները կարողացան փարատել բոլոր մտահոգությունները՝ լուսանցքում թողնելով ամենաշատ քննարկված Կամիլի անհասկանալի կերպարը: Ավելին՝ նա ոչ միայն չընդունվեց հանրության կողմից, այլեւ «Նեմրա» խմբի, որոնք իրենց վերաբերմունքը արտահայտեցին հենց հեռուստաեթերից, երբ Կամիլն իրենց ֆոնին «մայմունությամբ» էր զբաղված: «Էս Կամիլը ուզում ա մտնի մեր խումբ, բայց թողող չկա», - անկեղծորեն կատակեց «Նեմրա» խմբի ոկալիստը: 

Նշենք նաեւ, որ եվրատեսիլյան թոհուբոհն այսքանով չի ավարտվում, քանի որ այսուհետ մանկական «Եվրատեսիլի» մասնակիցը եւս ընտրվելու է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթով, որին կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները՝ իրենց մասնակցության հայտերը ներկայացնելով սկսած մարտի 15-ից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում