Մահացել է «Նիվա»-ի ստեղծողներից մեկը՝ հայազգի Գեորգի Միրզոևը
Արխիվ 16-20Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերության նախկին գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գեորգի Միրզոևը, որը լեգենդար «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ստեղծողներից է:
Ինչպես հայտնում է tlt.ru-ն, Թբիլիսիում ծնված և մեծացած հայազգի Միրզոևը 1976-1998թթ. զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ»-ի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը:
Նրա ղեկավարման օրոք են թողարկվել մի շարք ավտոմեքենաներ, առանց որոնց խորհրդային ու ռուսական մեքենաշինական ոլորտը դժվար է պատկերացնել: Խոսքը խորհրդային արտադրության առջևի քարշակմամբ առաջին մեքենայի՝ ՎԱԶ 2108-ի, ինչպես նաև ՈՒԱԶ 452-ի, ՈՒԱԶ 469-ի, ՎԱԶ 2121-ի («Նիվա»), ՎԱԶ 2105-ի մասին է:
Վերջին տարիներին կոնստրուկտորը զբաղվում էր վառելիքի այլընտրանքային միջոցներով գործող ավտոմեքենաների ստեղծման ուղղությամբ:

