«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լուծողական, ցավազրկող, ջերմիջեցնող. Որ դեղերն ազատ չեն վաճառվի դեղատներում

Արխիվ 16-20

Առաջիկայում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում, քանի որ ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

Առողջապահության նախարարության կայքում հրապարակվել է դեղատոմոսով բաց թողնվող դեղերի ցանկը, որի համաձայն, քաղաքացիներին հասանելի շատ դեղեր ազատ չեն վաճառվի դեղատներում։ Դրանք հնարավոր կլինի գնել բացառապես բժշկի ցուցման դեպքում, այսինքն՝ դեղատոմոսով։

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքում տեղադրված ցանկից, այսուհետև դեղատոմոսով բաց կթողնվեն այնպիսի հայտնի դեղեր, ինչպիսին են՝ «Աուգմենտինը», «Կոնկորը», «Լևոմիցետինը», «Անալգինը», «Իբուպրոֆենը», «Կալցիումի գլյուկոնատ-Դարնիցա», «Կապտոպրիլ», «Կետոնալ», «Մագնեզիումի սուլֆատ», «Մուլտիվիտամին», «Նո-շպա», «Նովոկային», «Պարացետամոլ», «Պենիցիլին», «Պրեստանս», «Սեդարեքս» և այլն։

Ավելի վաղ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ հաստատված է դեղատոմսի մի ձև, որը բազմակի օգտագործման համար է՝ ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար, կան կտրոններ, որոնց մի մասը մնում է դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվում, նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:

Մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան