ՄՕԿ-ը բռնցքամարտին սպառնացել է դուրս թողնել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ծրագրից
Արխիվ 16-20Տոկիոյում կայանալիք 2020թ. Օլիմպիական խաղերը կարող է անցկացվել առանց բռնցքամարտի: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը: Այս պահին ՄՕԿ-ը դադարեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ֆինանսավորումը: Թոմաս Բախի խոսքով՝ ՄՕԿ-ը հետաքննություն է սկսել AIBA-ի ղեկավարման վերաբերյալ:
«ՄՕԿ-ը պահպանում է Պատանեկան խաղերի եւ 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից բռնցքամարտը հանելու իրավունքը»,- ասուլիսի ժամանակ ասել է Թոմաս Բախը:
Նշվում է, որ դրա պատճառը AIBA-ում կոռուպցիոն սկանդալն է:

