«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիեւի կամքով. Արիֆ Յունուսով

Արխիվ 16-20

Ադրբեջանցի իրավապաշտպան եւ պատմաբան Արիֆ Յունուսովը, որը ներկայումս քաղաքական էմիգրանտ է եւ բնակվում է Հոլանդիայում, օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական ինտերնետային  «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը, որտեղ պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու Սեւ հունվարը (խոսքը 1990թ․ հունվարի 19-ից լույս 20-ի գիշերվա իրադարձությունների մասին է, երբ ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը ցրելու նպատակով Բաքու մտան խորհրդային զորքերը, բախումների արդյունքում սպանվեցին 100-ից ավելի քաղաքացիներ), կազմակերպվել են Հեյդար Ալիեւի հրահանգով եւ հետագայում նրա իշխանության գալու նպատակով։

«Հունվարի 20-ի իրադարձությունների մասին շատ միֆեր կան, ընդ որում` այդ իրադարձություններն ընկալում են որպես հերոսական պայքարի ու ազգային-ժողովրդավարական շարժման մի փառավոր էջ, որի արդյունքում Ադրբեջանն անկախացավ։ Բայց իրականում 1990 թ․ հունվարյան իրադարձությունները կապված են Հեյդար Ալիեւի դերակատարման հետ»,- ասում է Ա․ Յունուսովը։ Եվ բացատրում է, որ 1988թ․ իշխանության գալուց հետո Կոմկուսի առաջին քարտուղար Աբդուրախման Վեզիրովը Մ․ Գորբաչովի համաձայնությամբ Հեյդար Ալիեւի դեմ քննություն նախաձեռնեց։ 

Հարցազրույցում Ա․ Յունուսովը հայտարարում է, որ անգամ անձամբ է կարդացել այդ նյութերի մի մասը։ «Որոշումն, իհարկե, բացասական պետք է լիներ Ալիեւի համար։ Իսկ 1990թ․ հունվարի վերջին պետք է տեղի ունենար Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը, որի ժամանակ Հեյդար Ալիեւն ու նրա թիմը պետք է վտարվեին կուսակցությունից եւ հեռանային երկրի քաղաքական հարթակից։ 

Իհարկե, Ալիեւը գիտեր սպասվող բոլոր այս քայլերի մասին եւ դրանք կանխելու համար Կոմկուսում ու ԱԺՃ-ում իր մարդկանց միջոցով բուռն գործունեություն ծավալեց։ ԱԺՃ-ում նրա մարդիկ էին Էլչբեյն ու Նեմաթ Փանահլին։ Վերջիններիս օգնում էին Ալիեւների կլանի ակտիվ անդամները՝ էթիբար Մամեդովը, Ֆազաիլ Աղամալին, Բեջան Ֆարզաիլովը։

Փանահլին 1989թ․ ցուցարարների շրջանում մեծ համբավ ուներ։ Իր մարդկանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիեւն ասել է․ «Մեզ մեծ արյուն է պետք, շատ արյուն»։ 

Ժամանակին Ն․Փանահլին հիմարաբար, միամտորեն այս մասին ասել է «Մոնիտոր» ամսագրին տված մի հարցազրույցում։ Հենց նա՝ Նեմաթ Փանահլին, 1989թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպեց Նախիջեւանի պետսահմանի քանդումը, չնայած այդ ժամանակ Մոսկվան արդեն թույլ էր տվել սահմանի բացումը:1990թ․ հունվարի սկզբին Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը»։

Հարցազրույցում Արիֆ Յունուսովն ասում է, որ ինքը 1992թ․ հատուկ զբաղվում էր 1990թ․ հայկական ջարդերի հետաքննությամբ, եւ այդ կապակցությամբ իր մոտ, Ադրբեջանի նախագահի վարչատուն (1992-1993թթ․ Արիֆ Յունուսովը Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետն էր – խմբ․) էր հրավիրել ԿԳԲ գնդապետ Օլեգ Ալիեւին։ Եվ վերջինս նրան հաղորդել է, որ Փանահլիի նստավայրը մայրաքաղաքում լեյտենանտ Շմիդտի անվան գործարանի տարածքում է տեղակայված եղել։ 

Այն արյունոտ հունվարյան օրերին այնտեղ էին տանում հայերի բնակարաններից հափշտակված արժեքավոր իրերն ու թանկարժեք զարդերը։ Հարցազրույցում Արիֆ Յունուսովը չի պնդում, որ Փանահլին անձամբ մասնակցել է հայերի սպանություններին, բայց որ նա է հենց հայկական ջարդերի կազմակերպիչը, բացարձակ ճշմարտություն է։  

Այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, եւ իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար։ «Օլեգ Ալիեւը ինձ բացահայտ ասաց, որ ԿԳԲ-ն լավ գիտեր, թե որտեղ է թաքնվում Փանահլին։ Բայց ո´չ Մոսկվան, ո´չ Ադրբեջանի ԿԳԲ-ի ղեկավարությունը թույլ չէին տալիս նրան ձեռք տալու։ Էլչիբեյն ամեն ինչ անում էր Հեյդար Ալիեւի դեմ քննությունը դադարեցնելու եւ նրան իշխանության բերելու համար։ Եվ ի վերջո ամեն ինչ այդպես էլ եղավ․ հունվարին պլանավորված ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նիստը, Ադրբեջանի Կոմկուսի պլենումը տեղի չունեցան, Հեյդար Ալիեւի դեմ հետաքննությունը փակվեց, քննիչները մեկնեցին երկրից։ Իսկ ավելի ուշ Ալիեւը եկավ իշխանության»,- ասում է Ա․ Յունուսովը։

«Օբյեկտիվ» հեռուստատեսության լրագրողի այն հարցին, թե ինչ դերակատարություն ուներ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, Արիֆ Յունուսովը պատասխանում է, որ այդ կազմակերպությունը պառակտվեց 1990թ․ հունվարի 6-ի կոնֆերանսի ժամանակ, առաջ եկան «ռադիկալների» (Նեմաթ Փանահլի եւ ուրիշներ), «ցենտրիստների» (Իսա Գամբար, Հիքմաթ Հաջիզադե եւ ուրիշներ) եւ «լիբերալների» (Լեյլա Յունուս, Զարդուշտ Ալիզադե) խմբերը։

Թարգմանությունը՝ Hetq.am-ի

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը