Գիտնականները քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակել

Արխիվ 16-20

Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականներն ստեղծել են նոր ախտորոշիչ թեստ, որը քաղցկեղային հիվանդությունների առավել տարածված տասը տեսակներից ութը հայտնաբերում է ամենավաղ փուլերում: Այդ մասին հայտնել է աշխատության հեղինակներից մեկը՝ Մելբուռնի Ուոլթերի եւ Էլիզա Հոլի ինստիտուտի (WEHI) աշխատակից բժշկական գիտությունների պրոֆեսոր Փիթեր Գիբսը, որն այդ իրադարձությունը համարել է «իսկական բեկում»:

Բժիշկներն արդեն անցկացրել են արյան անալիզով ախտորոշման նոր մեթոդի կլինիկական հետազոտություններ. դրանց մասնակիցներ են դարձել հազարից ավելի մարդիկ, որոնց մոտ ավելի վաղ անցկացված այլ հետազոտությունների օգնությամբ քաղցկեղ էր հայտնաբերվել վաղ փուլում:

Հեղուկային բիոպսիայի՝ մշակված տեխնոլոգիայի կիրառումը, որն ստացել է CancerSEEK անվանումը, թույլ է տվել հաստատել թոքերի եւ աղիների քաղցկեղով հիվանդանալու դեպքերի մոտավորապես 60 տոկոսը, ենթաստամոքսային գեղձի եւ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի ավելի քան 70 տոկոսը, լյարդի եւ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու դեպքերի 95 տոկոսը:

CancerSEEK-ի գլխավոր արժանիքներից մեկը կեղծ դրական արդյունքների գործնականում լրիվ բացակայությունն է, ինչը, ավստրալացի ուռուցքաբանի խոսքով, «թույլ է տալիս խուսափել այն սխալներից, որոնք հոգեբանական ուժեղ ճնշում են գործում մարդկանց վրա եւ հանգեցնում լրացուցիչ թանկարժեք ախտորոշիչ ընթացակարգերի»:

Հետազոտողները փորձարկումներ են անցկացրել 800 առողջ կամավորների վրա, եւ սխալ դրական արդյունքները 1 տոկոսից պակաս են կազմել: Գիբսը հայտնել է, որ նոր տեխնոլոգիայի փորձարկումները կշարունակվեն, բայց նա այն կարծիքին է, որ արդեն «մեկ-երկու տարի անց» այն կսկսեն օգտագործել բուժող բժիշկները: Նախնական կարգով արյան նման անալիզի արժեքը գնահատվում է մոտավորապես 500 դոլար:

Գիտնականների միջազգային խմբի աշխատանքի մասին տեղեկատվությունը հրապարակված է Science հանդեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)