«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

Արխիվ 16-20

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ»  համալսարանի հիմնադիր եւ առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանը կդառնար 90-տարեկան: Մեծն ակադեմիկոսի 90-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեռեւս շաբաթներ առաջ՝ կազմակերպվել են կլոր սեղաններ, հուշ-երեկոներ, կոնֆերանսներ եւ գրքերի նվիրատվության յուրահատուկ ֆլեշմոբ, որի ընթացքում Երեւանի բոլոր գրադարանները համալրել են Լեւոն Հարությունյանի հեղինակած տասնյակ գրքերով, այդ թվում նաեւ «Արցախի ֆլորան» երկհատորյակը, որը բարձր ընդունվեց հանրության կողմից:

Ակադեմիկոսի 90-ամյակի հոբելյանական տարին ամփոփվեց համերգային ծրագրով՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյին ներկա էին բարձրաստիճան բազմաթիվ այրեր, մշակույթի, կրթության ու գիտության ոլորտի ականավոր գործիչներ, որոնց մի մասն անձամբ ճանաչելով, շփվելով, աշխատելով ու ընկերություն անելով ակադեմիկոսի հետ յուրաքանչյուրն իր հուշերով էր եկել դահլիճ:

 ՀՀ ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ասաց, որ նույնպես բազմաթիվ հուշեր ունի Լ. Հարությունյան գիտնականից, սակայն նախընտրեց հուշերը պատմելու փոխարեն շեշտել նրա մարդ տեսակը. «Այսօր նշում ենք ոչ միայն բազմավաստակ գիտնականի 90-ամյակը, այլ նաեւ հիշում ենք մի մարդու, որը քաղաքացի էր իր մտածելակերպով: Նա ՀՀ Անկախության առաջին օրերին՝ Արցախյան շարժման սկզբից, նաեւ անդամագրվեց  Դաշնակցությանը եւ կարողացավ այդ փոթորկուն տարիներին հստակ կեցվածքով ցույց տալ հայ մտավորականի իր ուղեգիծը: Բազմավաստակ գիտնական, որի դասագրքերը առ այսօր օգտագործվում են մեր համալսարաններում: Ի դեպ, նա առաջիններից մեկն էր, որ գիտական առումով էկոլոգիական շարժման սկիզբը դրեց՝ նոր սերունդների համար»:

Նշանավոր օրվա  առթիվ գիտնականի ժառանգները ստացել էին նաեւ բազմաթիվ շնորհավորանքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ արտերկրի կրթական, գիտական կազմակերպություններից, գիտնականի կոլեգաներից ու սաներից:

Գիտնականի դուստր, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ ընդգծելով հոր վաստակը շեշտեց. ««Հայբուսակը» ծնվեց եռագույնի ներքո, իսկ այսօր արդեն մեր եռագույնն է իր շուրջը համախմբել 32 երկրների դրոշներ: Հայրս համալսարանի հետ կապված ուներ իր սեփական տեսլականը, վստահ էր՝ այն դառնալու է մեր երկրի լավագույն մշակութային կրթօջախը: Կարծում եմ՝ այդպես էլ եղավ, երեք մասնագիտությունից գործունեություն ծավալող համալսարանն այսօր 18 մասնագիտություն ունի»:

Լեւոն Հարությունյանը հեղինակն է ավելի քան 400 հետազոտությունների, մոտ 400 էսեների, հանրամատչելի հոդվածների, 50 մենագրության, ձեռագրերի, մեթոդական և թելադրության համար անհրաժեշտ ձեռնարկների: Նրա աչքի ընկնող աշխատանքներն են «Ֆիտոթերապիա», «Զվարճալի բուսաբանություն», «Ճանապարհորդություն դեպի բնության թաքնված վայրեր», «Հայաստանի բնությունը և նրա պահպանությունն ու հարստացումը» եւ «Այգեպանների հանրագիտարանը»: Ինչպես նաեւ հեղինակել է Երեւանի կանաչապատման վերաբերյալ գրքեր: Նրա գիտական ներդրումը մեծ է դենտրո ֆլորայի, էկոլոգիայի, կանաչապատման, դեղաբույսերի բնագավառներում: Նրա շնորհիվ տասնյակ հազարավոր ծառեր են տնկվել մեր հայերնի հողում, նա մեր բնաշխարհի բարի ու սիրելի պահապանն է:

Թեպետ բնությունը գիտնականի համար կատարյալ ներդաշնակություն է եղել, սակայն  երեկոյին բացահայտվեց, որ բազմակողմանի գիտնականն ունեցել է նաեւ նկարչական մեծ տաղանդ: Մեծն Մարտիրոս Սարյանը տեսնելով Լ. Հարությունյանի նկարները, կանաչապատման նախագծերը, նրան անվանել է բնության ճարտարապետ:

Լեւոն Հարությունյանն իր կյանքի վերջին տարիներին ասել է. «Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան