ԳՈՏԵՎՈՐՈՂ ՀԵՐՊԵՍԸ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 16-20

- Հարգելի բժիշկ, ախտորոշել են գոտեւորող հերպես հիվանդություն: Այն վարակի՞չ է: Հնարավոր է այս հիվանդության պատճառ դառնա նյարդային սթրեսը: Խորհուրդ են տվել բշտիկները ծակել ասեղով, կարե՞լի է: 

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.

- Գոտեւորող հերպեսը վիրուսային հիվանդություն է: Աշխարհի բնակչության 95%-ի մոտ առկա է այն: Փոքր տարիքում կարող է առաջացնել ջրծաղիկ հիվանդությունը: Վերոնշյալ վիրուսը բնակվում է ներվային գանգլիաներում (հանգույցներում): Այն ակտիվանում է գերսառեցման, ներվի բորբոքման ժամանակ: Արդյունքում ներվի ներվավորման ուղղությամբ սկզբնական շրջանում առաջանում են հիպեռեմիկ (կարմիր բորբոքային) օջախներ, մեկ օր անց այդ օջախների վրա ի հայտ են գալիս մանր հեղուկով լցված բշտիկներ, որոնք մի քանի օր հետո չորանում, կեղեւակալում են:
Այս հիվանդության տեւողությունը 2 շաբաթ է (14 օր), իսկ շաքարային դիաբետով հիվանդների մոտ այն կարող է ձգվել 3 շաբաթ: Հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում իմունիտետ (օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ): Այսինքն` գոտեւորող հերպեսով հիվանդացած մարդը մոտ 20 տարի երաշխավորված է շրջանցելու վերոնշյալ հիվանդությունը: Ուշ տարիքում կարող է այն կրկնվել, եթե ընկած է իմուն համակարգը, կամ մարդը հիվանդ է ՁԻԱՀ-ով: Ինչ վերաբերում է ասեղով ծակելուն, ապա, հարգելի նամակագիր, այն ցանկալի չէ, սովորաբար խորհուրդ է տրվում մշակել բրիլիանտ կանաչի (զելյոնկա) լուծույթով: Լուծույթն ունի չորացնելու հատկություն, ինչպես նաեւ երկրորդական վարակից խուսափելու պաշտպանիչ ազդեցություն:
Ձեր կողմից նշած նյարդային սթրեսը կարող է թուլացնել իմուն համակարգը, բայց ոչ հանդիսանալ հիվանդության պատճառ: 
Գոտեւորող հերպեսը վարակիչ հիվանդություն է. վարակիչ է հատկապես բշտիկներում առկա հեղուկը: Ցանավորման շրջանի վերացումից հետո այն այլեւս իրենից վտանգ չի ներկայացնում: Հիվանդության ընթացքում արգելվում է շփումը մարմնի հետ, լոգանքը, հարկ է խուսափել գերսառեցումից:
Գոտեւորող հերպեսը ախտորոշում են կլինիկորեն: Եթե պատկերը ինչ-ինչ դեպքերում լինում է անհասկանալի, գուցե նման այլ հիվանդությունների նշաններին, ապա լաբորատոր քննության է ենթարկվում տվյալ անհատը: Սակայն դա հազվադեպ է լինում, քանի որ գոտեւորող հերպեսը իր սկզբունքով, յուրահատկությամբ հեշտ ախտորոշվող հիվանդություն է:
Գոտեւորող հերպեսով հիվանդը ստանում է սիմպտոմատիկ բուժում` հակավիրուսային դեղամիջոցներ եւ արտաքին օգտագործման քսուքներ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին