«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լևոն Խեչոյանը երեկվա, այսօրվա և վաղվա գրողն է

Արխիվ 16-20

   Վերահրատարակվել է ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ ԼևՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Սև ԳԻՐՔ, ԾԱՆՐ ԲԶԵԶ» գիրքը:
   Գրքի  շնորհանդեսը տեղի ունեցավ «Նոյյան Տապան» գրախանութում մեծ գրողի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին:

   Գրականագետ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով Խեչոյանի գրականությունը բացառիկ է. ‹‹Իր լեզվամտածողությունը աննման էր: Պարզ բառարանային բառեր էին, սակայն շատ գեղեցիկ շարադրված ու համադրված: Նրա ‹‹Խնկի ծառեր›› գիրքը մի ամբողջ տիեզերք է: Նրա մտահոգությունը հայրենիքն էր, հայ մարդը՝ ուրիշ տեսակ տեսնված: Շատ քչերն են ունակ այդպես տեսնելու››, -ասաց նա:Картинки по запросу Սև գիրք ծանր բզեզ

   «Սև ԳԻՐՔ, ԾԱՆՐ ԲԶԵԶ» վեպը պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան և երջանկության եզրին` հավատալով մարդուն, նրա հաղթանակին: Խեչոյանն անցել է այդ պատերազմի բովով և մեր գրականություն արդեն նորովի մեկնաբանությամբ և գեղարվեստական մշակումով ներմուծելով այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար այս առումով պատերազմը դարավոր ոսոխի դեմ վավերականության և պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում:

  Համարձակվում եմ ասել, որ Լևոն Խեչոյանի գրականությունը ինքը չի գրել, դա գրել է հայոց մեծ լեզուն, -ասաց ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու հավելեց, որ Լևոնը լեզվի,  ժողովրդի գրողն է:

Գրականագետն անկեղծանում է, որ Խեչոյանի գրքերի հետ ամեն մի հանդիպումը տոն է. ‹‹Եթե մարդը գրականությունից գեղագիտական բավականություն է ստանում, ապա Լևոն Խեչոյանի պարագային այդ բավականությունը կատարյալ է, որովհետև ցավոք այդօրինակ գրականություը այսօր շատ չի: Լևոն Խեչոյանը երեկվա գրողն էր, Լևոն Խեչոյանը այսօրվա գրողն է և վստահ եմ, որ Լևոն Խեչոյանը նաև վաղվա,  ապագա սերնդի գրողն է լինելու››, -նշեց Տեր-Խաչատրյանը:

Картинки по запросу Սև գիրք ծանր բզեզ  Գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ էլ ասաց, որ Խեչոյանի գիրը կապրի հավերժ. ‹‹Միասին Ավստրիա էինք հրավիրվել, մի շարք հանդիպումներ ունեցանք: Նրա պատերազմական վիճակը նկարագրող ‹‹Հողի դողը›› պատմվածքը մեծ ազդեցություն էր թողնում նաև այնտեղի ընթերցողի վրա, որովհետև ինքը պատերազմը ներկայացնում է ոչ թե որպես կռվող կողմերից մեկ, այլ մի ուրիշ կետից՝ վերևից է նայում այդ երևույթին: Ինքը երևույթի դեմ էր, չէ որ երկու կողմում էլ տառապող, կռվող և զոհվող մարդիկ էին, - ասաց պարոն Միլիտոնյանը և ավելացրեց, որ միասին եղել են նաև Մոսկվայում, որտեղ ևս Խեչոյանն իր ընթերցողն ունի: ‹‹Լևոնի գրականությունը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ սիրում են գրականությունը և ընթերցում են››, -եզրափակեց Միլիտոնյանը:

  Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

  «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000 թ.-ին հեղինակը արժանացել է «Ոսկե եղեգն» մրցանակի:

  Այս անգամ գիրքը հրատարակվել է  200 օրինակով:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան