«Եթե այսօր «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց, չի բացառվում, որ վաղը համասեռամոլների մասին օրենք բերեն».պատգամավոր
Արխիվ 16-20«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դեմ էր քվերակել նախագծին եւ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, եթե երրորդ անգամ էլ դնեն քվերակության`կրկին դեմ կքվեարկի, քանի որ չի ցանկանում, որպեսզի երրորդ անձ միջամտի մարդկանց ընտանեկան գործերին. «Գուցե աշխարհի շատ ազգերի մոտ կանայք ավելի պաշտպանված են, բայց մեզ մոտ էլ քիչ պաշտպանված չեն: Չեմ բացառում, որ կան այնպիսի ընտանիքներ, որտեղ լինեն բռնության դեպքեր: Տեսել ենք, որ հազար ու մի հանցագործ կարող է ոտնձգություններ թույլ տալ ընտանիքի նկատմամբ, բայց սա չի ենթադրում, որ բոլոր ընտանիքներում կան բռնություններ»,-ընդգծեց պատգամավորը եւ նկատեց, որ չգիտի այնպիսի մարդու ով կողմ լինի բռնությանը. «Դեմ եմ, որ տղամարդը նույնիսկ բարձր խոսի կնոջ հետ: Որովհետեւ Աստվածն է կարգավորել ամեն ինչ եւ այն ինչ կարգավորել է բարձրյալը , կարծում եմ` հարիր չէ մարդկանց կողմից միջամտությունը: Սա է պատճառը, որ դեմ եմ քվերակել օրենքի նախագծին»,-փաստեց Վարդեւան Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը չի կիսում այն կարծիքները, թե Շիրակի մարզում համեմատաբար շատ են ընտանեկան բռնության դեպքերը, ինչը վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքն է. «Մասնագիտությամբ նաեւ ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասնագետ եմ, միջնադարում մեր կանայք տղամարդկանց հետ ըմբշամարտել են, ինչը խոսում է հավասարության մասին: Ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ նույն այդ եվրոպացիները 200 տարի առաջ գուցե ընտանիքի արժեքն այլ կերպ էին պատկերացնում, ժամանակները փոխվել են, այժմ այլ կերպ են պատկերացնում: Մենք կարղացել են պահպանել այն ավանդույթները, որոնք կան եւ շատ լավ են, ինչը դուր է գալիս ոչ միայն մեզ այլեւ նույն եվրոպցուն: Երբ եվրոպացին գալիս է Հայաստան ու տեսնում ամուսինների, հարեւանների, երեխաների ու ծնողների վերաբերմունքը միմյանց, պարզապես հիանում է»,-ընդգծեց Վ. Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն առաջին հոգեւորականներից մեկն էր, որ դրական գնահատեց օրենքի նախագիծը, արդյո՞ք հարցի հետ կապված տարաձայնություններ եղել են իրենց միջեւ, Վարդեւան Գրիգորյանը շեշտեց` իր համար անհասկանալի է եղել, որ Հայ Առաքելական եկեղեցին ի դեմս եպիսկոպոս Աջապահյանի, կողմ է արտահայտվել նախագծին. «Ամեն մեկն իր կարծիքն ու մոտեցումն ունի, սրբազանի հետ որեւէ տարաձայնություններ չենք ունեցել: Ինստիտուտում աշխատելու տարիներին մեզ մոտ կար գենդերային հավասարույթունն ուսումնասիրող խումբ, միակ ընդդիմադիրը ես էի, որովհետեւ իմ կարծիքով` բնության մեջ ամեն մեկն իր տեղը պետք է ունենա: Եթե այսօր «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց, չի բացառվում, որ վաղը համասեռամոլների մասին օրենք բերեն»,-եզրափակեց պատգամավորը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

