«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքեր և որքան են վճարում Հայաստանին «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար

Արխիվ 16-20

Կառավարությունը բացահայտում է, թե որքան ֆինանսավորում է ստացել Հայաստանը «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար։ Ով և որքան է պատրաստ վճարել ՀՀ կառավարությանը` «Գարդասիլի» պատվաստման ծրագիրը ներդնելու դիմաց։

Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունն առանց քննարկման ու առանց զեկուցման պաշտոնապես կհաստատի 2018թ–ից Հայաստանում «Գարդասիլ» պատվաստանյութի պաշտոնական կիրառումը։

Համապատասխան որոշման նախագիծն արդեն ներառված է գործադրի այդ օրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։

Պատվաստումների ազգային օրացույցում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն, ըստ նախագծի, կներառվի  մինչև 2018 թվականը և կկիրառվի 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով:

Պատվաստումները նախատեսվում է իրականացնել ԳԱՎԻ (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) միջազգային կազմակերպության դրամաշնորհային ծրագրի միջոցներով: «Դեռևս 2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունն օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը, որը զգալի աջակցություն է ցուցաբերում կարիք ունեցող երկրներում նոր և սակավ կիրառվող  պատվաստանյութերի ներդրմանը: ԳԱՎԻ կազմակերպության կողմից ծրագրային առաջարկը հավանություն է ստացել, և ԳԱՎԻ-ն հայտնել է իր պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանին՝ երկու տարվա ընթացքում տրամադրելով պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը»,– ասված է կառավարության որոշման նախագծում:

Եվ այսպես. այս տարի hունիսին Հայաստանը պապիլոմա վիրուսի պատվաստումների ներդրման համար ԳԱՎԻ-ից 178 000 ԱՄՆ դոլար է ստացել։ 2017թ–ի հունվարի 1-ի դրությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի բյուջեյում 31 986 040  դրամ գումար կա։ Լրացուցիչ ևս 84 614 08 0 դրամ էլ փոխանցվել է ԳԱՎԻ–ի կողմից որպես աջակցություն։

Թե որքան գումար կփոխանցվի 2018թ–ին, առայժմ չի բացահայտվում։ Բայց հայտնի է, որ 2019 թվականից սկսած Հայաստանն ինքնուրույն պիտի հոգա պատվաստանյութի ձեռքբերման ծախսերը, ինչը կկազմի տարեկան շուրջ 131 մլն դրամ։ «Գարդասիլի» 1 դեղաչափն ամենաէժանն արժե 4.5 ԱՄՆ դոլար։

GAVI–ն հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով գործող միջազգային հիմնադրամ է: Հիմնական դոնորներն են զարգացած երկրների կառավարությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ–ը, Համաշխարհային բանկը, պատվաստանյութերի արտադրությամբ, հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ բարերարները:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան