Windows-ի «տեսարանների» հեղինակը նոր շարք է թողարկել սմարթֆոնների համար
Արխիվ 16-20Պատմության մեջ ամենաճանաչված լուսանկարների հեղինակը՝ Չարլզ Օ’Ռիերը, նոր շարք է թողարկել սմարթֆոնների համար: Նա հայտնի է որպես տեսարանների հեղինակ, որոնք Windows-ի համար աշխատասեղանի ֆոն են ստեղծում: Լուսանկարներն արվել են Lufthansa ավիաընկերության պատվերով: Այս մասին հայտնում է Life-ը:

Windows XP-ի համար աշխատանքային սեղանի ամենաճանաչված ֆոնը նա ստեղծել է 1996 թվականին Կալիֆոռնիայում՝ սիրողական տեսախցիկով:

«Սմարթֆոնները գլխավոր տեղ ունեն աշխարհում, որտեղ կարելի է տեսնել նոր հետաքրքիր լուսանկար, և ուրախ եմ դրա մասը դառնալու համար»,- ասել է նա:




