Մոլդովայի նախագահը շրջել է Թումո կենտրոնում, խաղացել հակակոռուպցիոն խաղը

Արխիվ 16-20

Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնն իր տիկնոջ հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նախագահ Դոդոնը ծանոթացավ կենտրոնի կրթական ծրագրերին, շրջեց դասասենյակներով, նաև չմերժեց ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ը տեսնելու առաջարկը, որը ևս տեղակայված է Թումո կենտրոնում: Իրեն լուսանկարող PicsArt-ի աշխատակցին նախ ձեռքով արեց, ապա առաջարկեց միասին նկարվել: «Մենք Մոլդովայի նախագահին ծանոթացրինք կենտրոնի թե ծրագրային մասի հետ, թե կահավորմանը: Խոսեցինք մեր կողմից կիրառվող կրթական մոդելների, ներկայում իրականացվող, ինչպես նաև ապագայի ծրագրերի մասին: Ընդհուպ ցույց տվեցինք մեր շինարարական հարթակները Գյումրիում և Կողբում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ` հյուրին հետաքրքրում էր, թե ինչպես է ստեղծվել կենտրոնը, ֆինանսական ինչ ներդրումներ են կատարվել, պետությունն ինչ մասնակցություն է ունեցել:

Թումոցիների կողմից և Եվրամիության ֆինանսավորմամբ պատրաստված «Tales of Neto» հակակոռուպցիոն խաղը ևս հետաքրքրեց նախագահ Դոդոնին: Արամ Գյումիշյանի խոսքով` «նախագահը հավանեց խաղն ու գտավ կոռուպցիոների»: Այս խաղի նպատակն է ցույց տալ կոռուպցիայի վատ հետևանքներն ու կրթել մարդկանց` հրաժարվելու սխալ վարքագծից: «Կոռուպցիայի դեմ պայքարի 50 տոկոսը գրագետ մարդն է, որի ձևավորմանն է ուղղված այս խաղը»,-ասաց Արամ Գյումիշյանը: Խաղը ինտերնետ մարկետներում կհայտնվի դեկտեմբերի 9-ին:

Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում տեղակայված Թումո կենտրոններում սովորում է շուրջ 11 հազար ուսանող, կան նաև մեծ թվով հերթագրվածներ: Կողբ գյուղի Թումո կենտրոնում նախատեսվում է ընդունել 1000 երեխայի:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում