Յութուբն ընդդեմ հայ աստղերի. ինչպե՞ս ապահովագրվել տհաճ «անակնկալներից»

Արխիվ 16-20

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Յութուբը» լուրջ խնդիրներ է ստեղծել մի շարք հայ երգիչ-երգչուհիների պաշտոնական ալիքների համար՝ պարզապես ջնջելով նրանց տեսահոլովակները: Թե ինչպես լուծել խնդիրը եւ ապահովագրել սեփական տեսահոլովակները յութուբյան տհաճ «անակնկալներից», «Իրավունքը» պարզեց աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոդարանի հրապարակիչ, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանմոդել ԴԱՎՒԹ ՂԱՐԻԲՅԱՆԻՑ:

- Տեղյակ եմ կատարվածի մասին, քանի որ ինքս «Յութուբի» օգտատեր եմ եւ իմ պաշտոնական ալիքը նույնպես ջնջվել էր՝ անհեթեթ հիմնավորումներով՝ սպամ, խաբեություն, խարդախություն… Ըստ իս, այն կարող է լինել սխալմունք՝ «Յութուբի» ռոբոտային համակարգի կողմից, քանի որ իմ ունեցած տվյալներով՝ նրանք արդիականացրել են այդ համակարգը, որի հետեւանքով 100 -ից ավել յութուբյան ալիքներ միաժամանակ ջնջվել են, ընդ որում՝ նույն հիմնավորումներով, եւ դրանցից միայն մոտ 70-ն է վերականգնվել: Իսկ եթե կիբեր հարձակում է եղել հայկական տիրույթում, ապա դրա պատասխանը կարող են տալ ՏՏ ոլորտի մեր մասնագետները։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ սա միջազգային մասշտաբի գլոբալ քաղաքականության հետեւանք կարող է լինել:

- Այդուհանդերձ, նման խնդրի առաջ կանգնած երգիչ-երգչուհիներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ ինչպե՞ս կարող են վերականգնել՝ իրենց կորցրած եւ բազմաթիվ լայքեր հավաքած տեսահոլովակները:

- Նախեւառաջ խորհուրդ կտամ, որ յուրքանչյուր ոք բողոքարկի «Յութուբին» հետեւյալ հղումով՝ https://support.google.com/accounts/contact/suspended?p=youtube&hl=ru, եթե գտնում է, որ սխալմունք է եղել: Մերժվելու դեպում կարող են դիմել Յութուբի միջնորդ իրենց գործընկերոջը, ինչպիսին Հայաստանում «ՀայՖանատն» է, որի ջանքերով մի շարք ալիքներ արդեն իսկ վերկանգնվել են:

- Առհասարակ, ինչպե՞ս կարելի է ստեղծել անվտանգ եւ ապահով երաժշտադարան համացանցում:

- Ընդհանրապես, ճանաչված արտիստները գերադասւմ են ունենալ Vevo ալիք, որը ողջ աշխարհում մեծ հեղինակություն է վայելում եւ առավել ապահով է ու պաշտպանված։ Ուստի՝ մեր արտիստներին նույնպես խորհուրդ կտամ ստեղծել իրենց տեսադարանը Vevo-ում։

- Իսկ թա՞նկ հաճույք է Vevo-ում անձնական տեսադարան ստեղծելը:

- Ինչ խոսք, աստղաբաշխական չէ, սակայն մատչելի էլ չի կարելի համարել:

- Այսօր կա՞ն հայ երգիչ-երգչուհիներ, որոնք արդեն իսկ իրենց տեսահոլովակները վստահել են Vevo-յին:

- Իհարկե, օրինակ՝ երգչուհի Դալիթան, երգիչ Մհերը, Էմմին, Արամ MP3-ին, Էրիկ Կարապետյանը եւ այլք։ Այնպես որ, մեր սիրելի արտիստներին ցանկանում եմ, որ երբեք չհայտնվեն նման իրավիճակներում, բայց նաեւ մտածեն ապահով երաժշտադարան ունենալու մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում