«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ է կատարվել եկեղեցում Գարեգին Բ-ի գահակալության 18 տարիների ընթացքում

Արխիվ 16-20

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 18-րդ տարեդարձն է: Թե այս տարիներին հայրապետական իր առաքելությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ո՞ր ուղղություններով է ծավալել եւ ինչպիսի՞ն է եղել դրա արդյունքը, անդրադառնանք առանցքային ոլորտներին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վեհափառ հայրապետի ջանքերով վերաշխուժացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունները` Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանը: Այսօր արդեն Գեւորգյան ճեմարանը պետականորեն ճանաչված Աստվածաբանական համալսարան է՝ եռաստիճան կրթական համակարգով: Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ՝ 2012թ.-ից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացեց իր դռները: Այսօր Թրբանճյան ընծայարանը գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: 

Երեւանում եւ մարզերում բացվել են Հայորդյաց տներ, որտեղ ուսանում են հարյուրավոր երեխաներ: 

Հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, գործում են տասնյակ կիրակնօրյա դպրոցներ, Էջմիածնում գործում է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը: 

Մայր Աթոռում կառուցվել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնը:

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայր Աթոռում բացվել է «Ռուբեն Սեւակ» թանգարանը: Կառուցվել է «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարան-գրադարանը: 

Գարեգին Բ Հայրապետի գահակալության տարիների ընթացքում Հայ Եկեղեցու բազմաթիվ վերանորոգված շինությունների թվում են նաեւ Խրիմյան թանգարանը եւ Մայր տաճարի թանգարանը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Մայր Աթոռում բացվել է Սոցիալական ծառայության գրասենյակը, գործում են բարեգործական ճաշարաններ:

Երեւանում բացվել է Հայկ եւ Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը: Այն ծառայեցվելու է որպես վերականգնողական, սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն` ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ եւ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:

Հոգեւորականներն այսօր իրենց ծառայությունն են բերում ՀՀ Զինված ուժերում եւ կալանավայրերում: Հոգեւորականների՝բանտերի հոգեւոր ծառայության հետ մեկտեղ իրականացվում է կալանավորների ընտանիքների աջակցության ծրագիրը:

Եկեղեցականները նաեւ պարբերաբար այցելում են հիվանդանոցներ, ծերանոցներ, ԲՈՒՀ-եր, իրականացվում են քարոզչական բազմաբնույթ ծրագրեր, գործում են եկեղեցասեր երիտասարդաց միություններ:

ՆԵՐԵԿԵՂԵՑԱԿԱՆ

2015թ. Հայ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին: 
Գարեգին Բ Հայրապետի գահակալության տարիներին վեցդարյա ընդմիջումից հետո գումարվել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, ստեղծվել է Հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակ, ստեղծվել են նոր թեմեր, ձեռնադրվել է շուրջ չորս հարյուր եկեղեցական:

ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Գարեգին Բ. Հայրապետի գահակալությունից հետո օծվել են նորանոր եկեղեցիներ, դրվել են նոր եկեղեցիների հիմքեր: Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր շարունակվում են ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի:

Ամփոփելով 18 տարիների կատարված աշխատանքը՝ թերեւս ճիշտ տեղին է մեջբերել հենց կաթողիկոսի խոսքը, որը հնչեցրել է օրերս ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում, երբ հանդիպել էր թեմի երիտասարդների հետ՝ նշելով, որ պատասխանատվության զգացումով է առաջնորդվում կյանքում. «Հնարավոր է՝ մարդիկ այդպես չգնահատեն իմ գործունեությունը, բայց այդ գիտակցությամբ, այդ ոգով գործել եմ եւ պիտի գործեմ»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան