Եվս մեկ պարտադրանք ԵՄ-ի կողմից (Տեսանյութ)

Արխիվ 16-20

«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծում խտրականության մասին 197 հոդվածով առաջարկվում է  ներառել է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ այն դարձնել քրեորեն պատժելի:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ  այս նախագծում մեծ վտանգներ է տեսնում, քանի որ քրեական պատասխանատվություն է նախատեսված ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ պաշտոնյաների համար. «Միջազգային նորմերի տեսնակյունից խտրականություն ասելով հասկանում ենք միասեռ ամուսնությունները, նրանց կողմից երեխաներ որդեգրելու, ազատ հավաքներ անելու, իրենց ապրալակերպն անագրելք քարոզելու իրավունքը եւ այլն: Փաստորեն ստացվում է, որ եթե օրենքի այս նախագիծն ընդունվի, ապա Հայաստանում վերը նշած իրավունքների խախտման դեպքում մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,-նշեց Հ. Այվազյանը եւ հիշեցրեց, որ այս տարի «Կարապի լճի» տարածքում միասեռականների քարոզով հայտնվեցին ցուցապաստառներ, որոնք հանրային ճնշման արդյունքում քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվեցին: Ըստ Հայկ Այվազյանի, եթե այն ժամանակ այս օրենքը լիներ, ապա քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան կենթարկվեր քրեական պատասխանատվության: Ըստ Հ. Այվազյանի, օրենքի այս նախագծով ավանդական ընտանիքը կենթարկվի ճնշումների: Նա նաեւ նկատեց, որ այս նախագիծը եւս մեկ պարտադրանք է ԵՄ-ի կողմից Հայաստանին. «ԵՄ-ի կողմից օրենքի այս նախագիծը լավագույն նվերն է մեր թշնամիներին` Թուրքիային եւ Ադրբեջանին, նրանք պարզապես երազում են, որ նման իրավական ականներ ներդրվեն մեր պետությունում, որը կհանգեցնի սոցիալական պայթյունի: Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա մի շարք կազմակերպություններ կազմ ու պատրաստ սպասում են ֆինանսավորման, որպեսզի այն ընդունվելուց հետո սկսեն կիրառել: Ընդ որում կիրառման դրսեւորումները շատ ագրեսիվ են լինելու, այսինքն, եթե առանց օրենքն ընդունելու արդեն փողոցային միջոցառումներ են կազմակերպում , պատկերացրեք ինչ կլինի, եթե օրենքով պաշտպանված լինեն»,-փաստեց Հայկ Այվազյանը:
Հայկ Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ սահմանադրության մեջ «սեռական կողմնորոշում» բառակապակցություն գոյություն չունի այս, ամենը նորամուծությունէ եւ ԵՄ-ի պահանջը, 2013 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը բացասական գնահատական տվեց «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագծին, ի՞նչ փոխվեց, որ այսօր այն դրական է գնահատում: Հ. Այվազյանի կարծիքով` պատճառը դրսից եկող մեծ ճնշումն է. «Օրենքի այս նախագիծը 2014 թվականին ընդունվել է Ուկրաինայում եւ այս տարի ամռանը Կիեւում անցկացվեց միասեռականների շքերթ, 2000 այլասեռված էին փողոցով գնում, իսկ 5-6 հազար ոստիկան պաշտպանում էր նրանց անվտանգությունը, ով փորձում էր միջամտել ձերբակալում էին: Չեմ ուզում, որ վաղը Մաշտոցի պողոտայում եւս նման շքերթներ անցկացվեն եւ մեր ոստիկանությունը հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն , պաշտպանի միասեռականներին: Կարծում եմ` օրենքի այս նախագծի վերաբերյալ Առաքելական եկեղեցին պետք է ցուցաբերի կոշտ դիրքորշում, ոստիկանությունը նույնպես»,-եզարփակեց Հայկ Այվազյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում