Կիևում սպանվել է Պուտինի դեմ մահափորձ ծրագրելու մեջ մեղադրվող չեչեն Օսմաևի կինը
Արխիվ 16-20Կիևում սպանվել է Ամինա Օկուևան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիդեմ մահափորձ ծրագրելու մեղադրվող չեչեն Ադամ Օսմաևի կինը։
Տղամարդը պատմել է, որ կնոջ հետ ճամփորդում էին Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասերում, երբ մի ավտոմեքենա սկսել է իրենց հետևել, այնուհետև կրակել են իրենց մեքենայի վրա, ինչի պատճառով էլ կինը մահացել է։Օսմաևը վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ադամ Օսմաևը միջադեպի համար մեղադրում է Ռուսաստանին և պնդում, որ իրենց վրա հարձակվողների նպատակը երկուսին սպանելն էր։

