«Նաիրիտի» աշխատակիցները կառավարության շենքի դիմաց հայտարարեցին սգո օր

Արխիվ 16-20

Արդեն երկար ժամանակ է, ինչ  Երեւանի «Նաիրիտի» գործարանի աշխատակիցները պահաջում են գործարանի վերագործարկում: Այսօր հերթական անգամ նրանք նույն պահանջով հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց: Այս անգամ նաիրիտցիները սգո օր էին հայտարարել եւ ցուցապաստառների վրա կպցրել սեւ ժամպավեն, ինչը «Իրավունքի» հետ զրույցում այսպես մեկնաբանեցին. «Արդեն երեք տարի է կառավարությունը մեզ անտեր շան նման գցել է դրսերը եւ տեր չի կանգնում»:
Այս անգամ նաեւ նաիրիտցիները քիչ էին, մեր այն հարցին, թե ինչով է սա պայմանավորված , գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղարհամանյանը, պատասխանեց, թե մարդիկ  փող չունեն, որ տան երթուղայինին եւ հասնեն կառավարության շենք: Նրա խոսքով`  այսքան ժամանակ կառավարությունից որեւէ մեկը նրանց չի ընդունել. «Չեն ցանկանում լսել, թե ինչ ենք ուզում:  Որքան երկար ենք պայքարում, այնքան ավելի վատ է լինում ու ակնկալիքները նվազում, բայց սա չի նշանակում որ դադարեցնելու ենք բողոքը, առանց պայքարի մեզ սկուտեղի վրա ոչինչ չեն մատուցի: «Նաիրիտը» պետք է գործարկվի, չնայած այսքան տարվա մեր պայքարից հետո հասկացա, որ գործարանը որեւէ մեկին պետք չէ»,-նշեց մեր զրուցակիցը եւ հավալեց. «Այս ամենը նման է նրան, որ մեզ օլիգարխներն  ասում են, ախպեր ջան, եթե քեզ կաուչուկ, կոշիկ, ռեզին է պետք , ես կգնամ ու կբերեմ, միայն թե հարստանամ:  Երկար տարիներ աշխատել եմ գործարանում որպես հումք արտադրող, այդքան թունավոր նյութեր եմ շնչել, առողջությունս վտանգել, բայց այսօր ստանում եմ 47 հազար դրամ թոշակ: Եթե կառավարության անդամներից մեկն այս գումարով կարողանա մեկ ամիս ապրել, այլեւս չեմ բողոքի սուս ու փուս կգնամ տուն»,-եզարփակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում