ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է
Արխիվ 16-2024 տարվա համատեղ կյանքից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊԱՅԱՆԸ ամուսնալուծվել է, նրա ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունխենի օպերային եւ Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր։ Այս մասին արտիստուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում.«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝մնաց ինձ օտար:
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ...»,-գրել է Հասմիկ Պապյանը:
Նշենք, որ արտիստուհին եւ ամուսինն ունեն մեկ դուստր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

