Ինդոնեզիա, Հարավային Կորեա, ի՞նչ տարբերություն. Տկաչովը Պուտինի մոտ ֆեյսփալմ է առաջացրել
Արխիվ 16-20Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը գյուղատնտեսության զարգացման հարցերին նվիրված խորհրդակցությանը ծիծաղեցրել է Վլադիմիր Պուտինին, խառնելով Ինդոնեզիան Հարավային Կորեայի հետ:
Ըստ life.ru-ի տեսանյութը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Այսպես, հանդիպման ժամանակ Տկաչովը Գերմանիայի օրինակն է բերել, որն իր խոզի մսի զգալի մասը մատակարարում է, այդ թվում՝ Ինդոնեզիային: Սակայն Նախագահը նախարարին ընդհատել է:
«Ինդոնեզիան մահմեդական երկիր է, խոզի միս չեն ուտում»,- նկատել է Պուտինը:
«Հարավային Կորեա… Ի՞նչ տարբերություն»,- ժպիտով պատասխանել է Տկաչովը:
Արդյունքում պետության ղեկավարը ծիծաղել է ու ձեռքի ափերով ծածկել դեմքը, անելով այսպես կոչված ֆեյսփալմ:

