Սպանված տաքսիստի կինը ութ ամիս շարունակ ինտիմ կապի մե՞ջ է եղել ամուսնուն սպանողի հետ
Արխիվ 16-20Մամուլն անդրադարձել էր հունիսի 1-ին Նարդոսի խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Նկատենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» ու տաքսու վարորդի միջեւ, որի հետեւանքով տաքսու վարորդը Երեւանի «Արամյանց» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մաահցել է։ Մահացողը Երեւանի բնակիչ 48-ամյա Արսեն Խանամիրյանն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր եւ արյունոտ փայտե ձող: Իսկ ժամեր անց` Արսեն Խանամիրյանին մահ պատճառած Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը, Վերանյանը կալանավորված է: Իսկ թե ինչն՞ էր ողբերգությամբ ավարտված ծեծկռտուսի պատճառը այդպես էլ մինչ օրս որեւէ ստույգ բան չի հայտնվում:
Մեզ հաջողվեց, սակայն, որոշ ուշագրավ մանրամասներ պարզել, մասնավորապես, թե ինչն՞ էր սպանության մեջ մեղադրվողին հասցրել այդ քայլին, ի՞նչ հաշվեհարդար է մինչ այդ Վերանյանի հետ տեսել սպանվածը եւ, թե ի՞նչ է եղել դեպքի օրը: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրի խոսքերով.«Վահրամ Վերանյանը դեռեւս 2014թվականին է ծանոթացել Արսեն Խերանյանի հետ, վերջինս նրա մոտ Ֆուտբոլ տաքսի ծառայությունում անցել է աշխատանքի, որպես վարորդ: Նույն տաքսի ծառայությունում, որպես դիսպետչեր էր աշխատում Խերանյանի կինը` Արաքսյան: Արդյունքում բավականին տեւական ժամանակ` մոտ ութ ամիս Վերանյանն ու Արաքսյան միմյանց հետ մտերմիկ հարաբերություններ են ունեցել, որը զուգորդվել է ինտիմ կապով»:
Հ.Գ. Առավել մանրամասներ, մասնավորապես ինչպես է ավարտվել Վահրամի եւ սպանվածի կնոջ կապը, ինչ սուտ մատնություն է արել Վերանյանի նկատմամբ սպանվածի կինը, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ վերջապես ի՞նչ է եղել դեպքի օրը իրականում եւ այլ առավել ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

