Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի տարածքում

Արխիվ 16-20

Հոկտեմբերի 13-ի գիշերը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինուժը (TSK) շարունակում է զինտեխնիկա կուտակել տեղանքում։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ սպասվում է, որ Իդլիբ կմտնեն լրացուցիչ ստորաբաժանումներ, ինչպես նաև ծանր տեխնիկա։

Հայտնի է դարձել, որ Իդլիբում թուրքական ուժերը սկսել են հիմնել դիտորդական կետեր, որոնք  կարևոր դեր են խաղալու նահանգում սահմանված «անվտանգության» գոտու շրջանակներում։

Նախատեսվում է Իդլիբի տարբեր շրջաններում հիմնել ավելի քան 10 դիտորդական  կետեր։

Թուրքիայի զինուժը տեղակայվելու է Իդլիբի այն վայրերում, որոնք սահմանակից են սիրիական Աֆրին շրջանի հետ, որն էլ այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։

Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Ըստ եռակողմ համաձայնության՝ Թուրքիայի բանակը ապահովելու է Իդլիբի անվտանգությունը ներսից, իսկ Ռուսաստանը՝ դրսից։

Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու պատճառներից մեկն այն էր, որ նահանգում լարված դրություն է ստեղծվել, քանի որ «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում  է տարածքը իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն  կանխել դա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում