Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը մարմնամարզության ԱԱ-ի եզրափակչում են
Արխիվ 16-20
Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։
Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։
Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր եւ 8-րդ տեղով անցել եզրափակիչ։
Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։
Աղբյուր` armnoc.am
https://iravunk.com/sim/?p=41132&l=am/