Նախարարը չի բացառում, որ ապօրինի ծառահատումների գործում ներգրավված լինեն պատասխանատուները

Արխիվ 16-20

ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Դիլիջանի եւ Իջեւանի անտառներում տեղի ունեցած ծառահատումներին, մասնավորպես վերջերս տեղի ունեցած 6 հազար ծառերի հատմանը, նկատեց, որ ծառերի հատման արձանագրությունը իրականացրել է հենց բնապահպանության նախարարությունը` ստուգումների ժամանակ: Ըստ  նախարարի, 2014 թվականի օգոստոսի մինչեւ այս տարվա կեսերն ընկած ժամանակահատվածում, ապօրինի հատված ծառերն ընդհանուր տարածքի ընդհամենը 60 տոկոսի ուսումնասիրության արդյունք են եւ չի բացառվում, որ ավելի մեծ տարածք լինի. «Մենք այս գործերն ուղարկել ենք քննչական մարմին, քրեական գործ է հարուցվել, բոլոր նրանք, ովքեր ներգրավված են կամ որեւէ կերպ առնչություն ունեն այս գործի հետ, քննվելու են»,-փաստեց Արծվիկ Մինասյանը: Նրա բնորոշմամբ, այսօր Հայաստանի անտառների պահպանության համակարգը թուլ չի տալիս լիարժեք պատասխանատվությունն արձանագրել անձնավորված: Նախ`  չկան հատուկ մեխանիզմներ,  որոշելու համար, թե ծառը երբ է հատվել: Այս մեխանիզմը ներդնելու համար Հայաստանն արդեն դիմել է միջազգային կազմակերպության եւ առաջիկայում  ունենալու է սարքավորում , որը թույլ կտա արձանագրելու ծառահատման վաղեմությունը. «Մենք արբանյակային եւ ժամանակակից տեղեկատվական համակարգեր ենք ցանկաում ներդնել, որպեսզի տարեկան գոնե երկու անգամ ունենանք մոնիթորինգի պատկեր` ինչ վիճակում է եղել անտառը, ինչ է տեղի ունեցել հետագայում, այդ ժամանակահատվածում ովքեր են եղել պատասխանատուները, որպեսզի կարողանանք կանչել եւ ուսումնասիրություններ իրականացնել: Բացի այդ, պետք է անցնել 24-ժամյա ռեժիմի , ինչն այս պահին նշանակում է նաեւ լուրջ ֆինանսական միջոցներ, այդ պատճառով էլ տեղեկատվական համակարգերի միջոցով հսկողությունը պետք է խստացնել»,-ընդգծեց նախարարը եւ նկատեց, որ այսօր կարեւորագույն հարցերից մեկն էլ վերաբերում է այն օբյեկտիվ պատճառներին, որոնք թուլ չեն տալիս կոնկրետ մարդկանց պատասխանատվության ենթարկել:
Բնապահպանության նախարարը չբացառեց, որ անտառտնտեսության աշխատակիցները կարող են ներգրավված լինել ապօրինի ծառահատումների գործում , ավելին` կան բազմաթիվ դեպքեր, երբ այդպես է եղել: Նախարարը նաեւ հավելեց, որ ճիշտ էլ չի լինի, եթե բոլոր դեպքեր վերագրվեն  աշխատաիկցներին: Պարզապես անտառտնտեսության կառավարման համակարգն այնպես պետք է փոխել, որ մարդկային գործոնը նվազագույնի հասցվի ապօրինի ծառահատումներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում