«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ նախագահը «Յելլ էքսթրիմ պարկի» համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանին պարգեւատրել է Անանիա Շիրակացու մեդալով

Արխիվ 16-20

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին,  ՀՀ Նախագահի հրամանագրով Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր ՏԻԳՐԱՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

«Այս պարգեւը մեր ամբողջ թիմինը, գործընկերներինն ու հատկապես այն լրատվամիջոցներինն է, ովքեր լսելի են դարձնում ոլորտում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները: Մենք  ինչպես ՀՀ-ում, այնպես էլ  Արցախում բազմաթիվ պրոյեկտներ ենք իրականացնում եւ դեռ շատ գաղափարներ ունենք: Մեր թիմը նույնպիսի էնտուզիազմով եւ պատրաստակամությամբ շարունակելու է իրականություն դարձնել ամենաէքսթրեմալ եւ նորարար նախագծերը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը»-,նշեց «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

 «Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին եւ իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Այն նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը եւ խթանել առողջ ապրելակերպը:

«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաեւ պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն:

Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:

Հիշեցնենք, որ «Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զիփլայնը  կուեննա 2770մ երկարություն  եւ 200-300մ բարձրություն, թռիչքը կտեւի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Այն կգործարկվի 2018 թվականին:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան