Ո՞ր մշակույթի գործիչներն են կոչումների արժանացել
Արխիվ 16-20ՀՀ Անկախության տոնի առթիվ այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություններ: ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել են տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ մշակութային ոլորտը ներկայացնող գործիչներ ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, ինչպես նաեւ պատվավոր կոչումներ:
Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել դերասան ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար` երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար` երգչուհի Սիրանուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՍԻՐՈՒՇՈՆ արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար` երգիչ Արամ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` ԱՐԱՄԵՆ արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:
Պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան ԱՐՏՈՒՇ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՎՐՈՒՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասանուհի ՄԱՅՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Երաժշտական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար թավջութակահար ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դաշնակահարուհի ՑՈՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար գրող, երգահան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար կինոռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար։
Պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար պարուսույց, բալետմայստեր ԱՐՏՅՈՒՇԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:
Երաժշտական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար դուդուկահար, «Շողակն» ավանդական համույթի մենակատար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:
Երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքինն մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Կերպարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար գեղանկարիչ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԸ պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ պարգևատվրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Կերպարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

