Ինչպես է արձագանքում գործադիրը Ա. Լիխաչովի հայտարարությանը` ՀՀ ճանապարհների վիճակի վերաբերյալ

Արխիվ 16-20

ՌԴ Էկոնոմիկայի եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը  վերջերս հայ խմբագիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են վատ ճանապարհները: «Իրավունք»-ն այսօր տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրրքվեց` ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանը, ու ինչ հետեւություններ է արել նախարարությունը: «Ինչ հետեւություններ պիտի անի: Ճանապարհները խոշոր ներդրումներ պահանջող ենթակառուցվածքներ են: Նախագծել ենք խոշոր ծրագրեր այդ ոլորտում, մասնավորապես, դա «Հյուսիս- Հարավ»-ն է, որը կլուծի մեր հիմնական մայրուղու խնդիրը: Բացի այդ` իրականացվում են վարկային ու բյուջետային ծրագրեր: Այս տարի մեկնարկելու է եւս մեկ ծրագիր, որի կատարմամբ հիմնովին կնորոգվի Ալավերդի-Վրաստան  ճանապարհները: 

Ինչ վերաբերում է Մարտունի- Վարդենիս անբարեկարգ ճանապարգի համար բողոքի ակցիային, փոխնախարարի խոսքով` ՏԿ նախարարությունը  խնդրին ծանոթ է, ներառված է համաշխարհային բանկի հետ իրականացվող  վարկային ծրագրերի շրջանակում:

Մտահոգիչ չէ՞, որ Հայաստանի վատ ճանապարհների մասին խոսում է  ռուս  բարձրաստիճան պաշտոնյան, Արթուր Առաքելյանը խորհուրդ  է տալիս Լիխաչովին ուշադիր լինել Ռուսաստանի ճանապարհների վիճակին: 

«Եղե՞լ եք Ռուսաստանում, այնտեղ այնպիսի վիճակ է, ինչպես Հայաստանո՞ւմ»,- հետաքրքրվեցինք ՏԿՆ-ի պաշտոնյայից:

«Ես չեմ ուզենա համեմատական բերել, քանի որ ՌԴ մեր գործընկերները բարձրաձայնում են խնդիրները, խոշոր ծրագրերով են հանդես գալիս: Որպես ոլորտի պատասխանատու` կցանկանամ ներդրումներն ավելի շատ լինեն: Մենք ուշադիր ենք ամեն դրամի դիմաց ստացված արդյունքը վերահսկելու եւ մեծ ցուցանիշներով հանդես գալու  համար»,- ասաց  պրն Առաքելյանը: 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնցից մեկը Գորիս- Սիսիան ճանապարհի վատ վիճակն է: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջերս հորդորեց տրանսպորտի եւ կապի նախարարությանը փոսերը լցնելու փոխարեն թող պետբյուջեից պահանջի  մի փոքր ավելի  գումար` ճանապարհը մաս-մաս  տարիների ընթացքում սարքելու համար:  Ինչպես է վերաբերվում նախարարությանը Վազգեն Մանուկյանի  խորհրդին: «Շնորհակալ ենք խորհրդի համար: Մենք անպայման կվերլուծենք իր առաջարկը, բայց այդ ծրագիծը կրկնում է Հյուսիս-Հարավ ծրագիծը, այդ պատճառով  չենք կարող կատարել խոշոր կապիտալ ներդրումներ: Մենք չենք կարող խոշոր գումարներ ծախսել, հետո քանդել եւ դրա վրա կառուցել «Հյուսիս-Հարավը»: Որոշվել է փոսային նորոգմամբ  պահպանվի ծրագիրը, մինչեւ «Հյուսիս-Հարավը» ավարտվի եւ հիմնովին վերանորոգվի այդ հատվածը»,-եզրափակեց  փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ «Իրավունք»-ի հետ զրույցում, պարոն Լիխաչովի հայտարարության հետ կապված ասաց, որ ՀՀ-ի տնտեսական քաղաքականության կարեւոր հարցերից է ճանապարհային ենթակառուցվածի բարելավումը գրավչության, արագընթացության նպատակով: «Նորություն ասված չէ, բայց զբոսաշրջության համար օդային փոխադրումներն ու երկաթուղու զարգացումն է կարեւոր»,- ասաց գործադիրի անդամը: 

 

Սոնա Դավթյան 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում