Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու համար կան մեծ ռեսուրսներ

Արխիվ 16-20

Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու,  ոլորտի նկատմամբ զբոսաշրջային գործակալությունների եւ զբոսաշրջիկների հետաքրքությունը մեծացնելու նպատակով  արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայկական աստղագիտական ընկերության ջանքերով ճանաչողական տարբեր այցեր են կատարվում Հայաստանի գիտական այցելավայրեր`զբոսավարների, ուսանողների եւ տուրիզմի ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Օրերս տեղի ունեցած հերթական այցելությունը «Մածամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանն էր:

«Իրավունքի» հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ նկատեց, որ Հայաստանում գիտական տուրիզմն այդքան էլ զարգացած չէ, սակայն զարգացնելու համար կան մեծ ռեսուրսներ, քանի որ Հայաստանը գիտական վայերի պակաս չունի. «Դեպի Մեծամոր սա առաջին այցելությունն է, սակայն այսպիսի մի շարք այցելություններ ենք կատարել Հայաստանի գիտական այցելավայրեր: Դրանք այն պատմական հնավայրերն են, ժամանակակից գիտական հիմնարկները, որտեղ ցուցադրելու բավականին նմուշներ կան: Օրինակ Բյուրականի աստղադիտարանը վաղուց զբաղվում է գիտական տուրիզմով, այսինքն, ընդունում է տուրիստական խմբեր:  Մյուս գիտական հիմնարկները կարելի է ասել նման բան չեն կազմակերպել: Սա հարմար առիթ է, որպեսզի միմյանց աջակցելով , մեր փորձը փոխանակելով կարողանանք դա կազմակերպել»,-փաստեց Ա Միքայելյանը: Մեր զրուցակցի խոսքով`նման այցելությունները շարունակական կլինեն:

«Մածամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանում զբոսավարները ծանոթացան թանգարանում պահվող ցուցանմուշների պատմությանը, այնուհետեւ այցելեցին  Մեծամորի պեղավայր, որտեղից պեղումների արդյունքում  հայտնաբերվել են թանգարանում պահվող արժեքավոր ցուցանմուշները:

Ճանաչողական այցի վերջում բազմաթիվ զբոսավարներ խոստացան, որ Մեծամորը կներառեն այն այցելությունների ցանկում, որտեղ պետք է այցելեն զբոսաշրջիկները: Նրանց խոսքով` գիտական տուրիզմով հետաքրքվող զբոսաշրջիկների շարքում նաեւ գերմանցի զբոսաշրջիկներն են:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի