Զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում խոչընդոտում են վատ ճանապարհները. ԼԻԽԱՉՈՎ

Արխիվ 16-20

Մոսկվայում հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջայցի շրջանակներում, որը կազմակերպվել էր «Նոր հայացք» ծրագրով եւ «Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի» ջանքերով տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Ռուսաստանի պետական եւ հասարակական գործիչների հետ: 

ԵՐԿԱԹՈւՂԻՆ ԶԱՐԳԱՆՈւՄ Է, ՆԱԻՐԻՏԸ` ԴԱՆԴԱՂՈւՄ

 ՌԴ Էկոնոմիկայի եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը, խոսելով  հայ-ռուսական ձեռնարկությունների մասին ասեց: «Ակնառու արդյունավետ ծրագրի օրինակ ես, անկասկած, կվկայակոչեմ «Արմենալ»-ը: Մենք Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ռիսկերը եւ խրախուսենք դրա արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ: Մեր երկաթուղայիններն էլ են ակտիվ աշխատում: Հայկական երկաթուղիներում ակտիվ ներդրումներ են լինում, համագործակցում ենք տեխնոլոգիաների ոլորտում, սարքավորումների փոխադրման»: Ա. Լիխաչյովը անդրադարձավ նաեւ Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկման հեռանկարը, թեեւ նշեց, որ այդ ճանապարհն ապահովող երկու երկրները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Ռուսաստանցի փոխնախարարը դրական է գնահատում նաեւ «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունը,  նաեւ Հայաստանում լրացուցիչ աշխատատեղերի տեսանկյունից: Որպես չլուծված խնդիր  Լիխաչյովը նշեց «Նաիրիտը»: «Հույս ունենք բանակցությունների նոր փուլ կսկսվի: Այդ աշխատանքով կզբաղվեն «Ռուսական տեխնոլոգիաները»»: Պատրաստված են բազմաթիվ առաջարկներ այդ ծրագրով, բայց այդ ձեռնարկությունում  բազում խնդիրներ կան`սեփականության ձեւը, պարտքը եւ այլն: Ու թեեւ պարտքերի մի մասը ռուսական կողմը «ջրել է», խոսքը 300 միլիոն դոլարի մասին է: «Մենք բանկային գործարքների մասով պարտքի մի մասը հանեցինք, բյուջետային, ազգային բանկերի մասով պարտքը «մաքրեցինք: Բայց պատրաստի, ծանրակշիռ ծրագիր դեռ չկա», - նշեց Լիխաչյովը: 

ԼՈԼԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՈւՄԸ ՀՀ-ԻՑ ՌԴ ԱՎԵԼԱՑԵԼ Է 550 ԱՆԳԱՄ

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան տնտեսական զարգացմանը ապա Ռուսաստանցի փոխնախարարը նշեց, որ այն զարգանում է շատ արագ տեմպերով, առավել եւս ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներից ելնելով: Նա բերեց շատ տպավորիչ օրինակ, որ լոլիկի արտահանումը Հայաստանից Ռուսաստան  նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 550 անգամ, թեեւ այստեղ որոշակի մտահոգություն կա, որպեսզի թուրքական լոլիկը հայկականի անվան տակ չներթափանցի Ռուսաստան: Կտրուկ աճ է նկատվել ընդհանրապես գյուղմթերքի արտահանման մեջ եւ Հայաստանից Ռուսաստան արտահանման բաժինը գրեթե կրկնապատկվել է: Ա. Լիխաչովը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը դեռեւս նոր կառույց է եւ հասկանալի է, որ կան բազմապիսի դեռեւս չլուծված խնդիրներ: Սակայն նա վստահ է, որ, եթե 2015-ին Հայաստանը անդամագրված չլիներ ԵԱՏՄ-ին, ապա թե Հայաստանի նախորդ տարվա արտահանման ցուցանիշները, թե տնտեսական զարգացման տոկոսը ավելի ցածր կլինեին, իսկ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծ անկում կունենար քան գրաբցվել է նախորդ տարվա ընթացքում: Այդ եզրակացության կարելի է հանգել վերլուծելով եւ համեմատելով նախորդ տարվա առեւտրային գործընթացները:

Լիխաչովը նշեց նաեւ, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ հայկական ապրանքները արդեն իսկ ներթափանցել են Հայաստանի համար բավականին նոր շուկաներ, մասնավորպես Ղազախստան եւ Բելառուս: Այդ շուկաներում հայտնվել են ոչ միայն հայկական էքսպորտի ավնադական ապրանքները այլեւ հայկական արտադրության դեղամիջոցներ: Ի դեպ ներկայումս ակտիվ աշխատանք է կատարվում ԵՏՄ-ի շրջանակում դեղամիջոցների միասնական շուկա ձեւավորելու ուղղությամբ: Հասկանալի է, որ որոշ մենաշնորհ ունեցող ներկրողներին դա ձեռնատու չէ, քանի որ դրա արդյունքում գները էականորեն կնվազեն: Սակայն փոխնախարարը վստահ է, որ դեղերի միասնական շուկա մենք կունենանք շատ շուտով: 

ԾՐԱԳԻՐ ՉԿԱ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆՈւՄ Է

Ա. Լիխաչովը նշեց, որ որպես այդպիսին ռուսաստանյան խոշոր ներդրումների ծրագիր թղթի վրա, գոյություն չունի: Դրա հետ մեկտեղ նշեց, որ Ռուսատսանը հանդիսանում է հայկական տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողը, որը մինչ օրս Հայաստանում ներդրել է 4 միլարդ դոլար: Ինչ վերաբերում է նոր խոշոր ներդրումային ծրագրերին, ապա դա առաջին հերթին հայկական ատոմակայանի վերազինման աշխատանքն է, որի համար Ռուսաստանը պատրաստվումէ  տրամադրել 300 միլիոն դոլար, ինչի արդյունքում հայակակն ատոմակայանը կերկարաձգի իր անվտանգ աշխատանքի ռեսուրսը եւս 10 տարով: Այդ ամենը իր հերթին կբերի Հայաստանի էներգետիկ անկախության պահպանմանը եւ համեմատաբար էժան էլենէրգիայի արտադրությանը: Ինչ վերաբերում է այնպիսի խոշորածավալ ծրագրերին, ինչպիսին են նոր ատոմակայանի կառուցումը, կամ Հայաստան-Իրան երկաթգիծը, ապա դրանց կարելի է անդրադառնալ ծրագրերի շահավետությունը ապահովելուց հետո: Փոխնախարարը անդրադարձավ նաեւ, թե ինչպես կարելի է ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայից շրջել դեպի Հայաստան: Նա նշեց, որ Հայաստանը ունի հսկայական ձգողականություն ռուս զբոսաշրջիկների համար, սակայն վատ ճանապարհները եւ Երեւանից դուրս վատ հյուրանոցները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացումը Հայաստանում: Ի դեպ զբոսաշրջության համար շատերը բերում էին Վրաստանի օրինակը որտեղ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը տարեց տարի կտրուկ աճում է: Դրան է նպաստում Վրաստանի գրավչությունը բարձրացնող աշխատանքները Ռուսաստանի ԶԼՄ-ներում, ցուցահանդեսներում եւ այլն: Այս առումով, մասնագետների կարծիքով Հայաստանը շատ հետ է ընկել: 

Ինչ վերաբերում է նաեւ տնտեսական ոլորտում դիմանիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան որոշ լրատվամիջոցների արձակվող ստի ցեխակույտին, ապա հասկանալի է, որ դա արվում է չեզոքացնելու փաստացի այն դրական տվյալները, որոնք առկա են մեր երկրների հարաբերությունների միջեւ: Հասկանալի է, որ դա արվում է ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի , այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ու նրանց թիկունքում կանգնած ուժերի օգտնին: Սակայն Ա. Լիխաչովը հույս հայտնեց, որ այդպիսի ստերը որեւէ ազդեցություն չեն ունենա հայ հասարակության վրա եւ վերջինս կառաջնորդվի այն դրականով, ինչ որ արվում է յուրաքանչյուր ճր ու մեծ ջանքների գնով: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում