Երբ ադրբեջանագետներն Ադրբեջանի համար դիվերսանտ են

Արխիվ 16-20

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ հիստերիա են բարձրացրել այն փաստից, որ ադրբեջաներենի նկատմամբ` Հայաստանում մեծ հետաքրքրություն կա: Ավելին` ըստ նրանց, Հայաստանը «դիվերսանտներ» է պատրաստում` ընդդեմ Ադրբեջանի: Ի վերջո, հայաստանյան բուհերում ադրբեջանագետներ, թե՞ «դիվերսանտներ» են պատրաստում, «Իրավունքը» հետաքրքրվեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ, որը նախեւառաջ հիշեցրեց` Հայաստանում ադրբեջաներեն դասավանդվել է դեռեւս Խորհրդային Միության տարիներին:

– ԽՍՀՄ փլուզումից եւ արցախյան շարժումից հետո որոշ ժամանակով ընդհատվել է այդ լեզվի ուսուցանումը համալսարաններում: Սակայն այսօր, ի ուրախություն բոլորիս, Հայաստանի մայր բուհի երկու ֆակուլտետներում` Արեւելագիտության եւ Պատմության ֆակուլտետներում դասավանդվում է ադրբեջաներեն: Շատ ողջունելի է, որ այդ մասնագիտության պատվիրատուն նաեւ պետությունն է` ի դեմս ուժային գերատեսչությունների: Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են կիսապատերազմական վիճակում, ուստի` մեր երկրում այդ լեզվի բարձր մակարդակով ուսուցանումն ու տիրապետումը շատ կարեւոր հարց է, եւ միայն մեզ մոտ չէ այդպես:

– Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենային մտահոգել է հատկապես այն, որ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռ. Մելքոնյանն ասել է, որ ադրբեջաներեն սովորող մի քանի ուսանողների ֆինանսավորում է պաշտպանության նախարարությունը: Ի վերջո, ինքներդ նաեւ դասավանդելով ադրբեջաներեն` ի՞նչ մասնագետներ եք պատրաստում ադրբեջանագետնե՞ր, թե՞ «դիվերսանտներ»:

– Այո, իսկապես ապրիլյան պատերազմից հետո ադրբեջաներենի հանդեպ թե՛ պետության, թե՛ հասարակության հետաքրքրությունը բարձրացել է: Պաշտպանության նախարարության պատվերով ԵՊՀ-ում պատրաստում են ոչ թե «դիվերսանտներ», ինչպես նշել է ալիեւյան քարոզչամեքենան, այլ ադրբեջանագետներ, որոնց խնդիրը այդ երկիրը ուսումնասիրելն է, իսկ լեզուն այդ գործի մեջ ուղղակի անհրաժեշտ գործիք է: Ինձ համար զարմանալի էր ադրբեջանական կողմի նմանատիպ արձագանքը, սա բնական գործընթաց է, որն ընթանում է նաեւ Ադրբեջանում: Նկատի ունեմ, որ այնտեղ եւս դասավանդվում է հայոց լեզու: Պետք է նաեւ նշեմ, որ ադրբեջաներենի ուսուցմամբ զբաղվում են անհատներ նույնպես, այդ  թվում` դասընթացներ են կազմակերպվում նաեւ Արցախում: Իսկ ուսուցմամբ զբաղվում են արհեստավարժ մասնագետներ, որոնց համար ադրբեջաներենը անգամ մայրենի լեզու է: Ես, որպես այդ լեզվի մասնագետ, չափազանց կարեւորում եմ ադրբեջաներենի ուսուցանումը մեր երկրում, եւ գոհացուցիչ է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում է այդ լեզվով հետաքրքրվողների թիվը: Մեր ուսանողները բավականին կարճ ժամանակահատվածում կարողանում են յուրացնել այդ լեզուն, ինչպես նաեւ խոսել եւ թարգմանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում